May 5

Ճամփորդություն

Մայիսի 3-ին մենք գնացել էինք Գառնի։ Գառնին գտնվում է Կոտայքի մարզում։ Այնտեղ մենք գնացինք ջրի գործարան։ Գործարանում մենք տեսանք ինչպես էին շիշ պատրաստում, հետո մեզ հյուրասիրեցին ջուր , հյութ և փոքր շիշ, որը մեծանում է և դառնում մեծ շիշ։ Հետո մենք նախաճաշեցինք և մի քիչ խաղացինք։ Խաղալուց հետո մենք գնացինք Քարերի սիմֆոնիա, որտեղ տեսանք Ազատ գետը։ Մենք ուզում էինք մաքրություն անել, բայց տեսանք, որ այնտեղ մաքուր է։ Մենք այնտեղ էլ նախաճաշեցինք։ Հետո գնացինք Գառնու տաճար։ Դա միակ հեթանոսական տաճարն է, որը պահպանվել է։

Այնտեղ նկարվեցինք և նշեցինք Արշիի ծննդյան օրը։ Քարերի սիմֆոնիայում ընկեր Մարիամը մեզ թույլ տվեց հեռախոսով նկարվել։ Մենք ընկեր Մարիամի հետ էլ նկարվեցինք։


Posted May 5, 2022 by arianaharutyunyan in category Ճամփորդություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*