September 27

Վ. Սարոյան. Ծիրանի ծառը

1․ Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:

  1. վեհանձն- Հոգեկան բարձր հատկանիշներով օժտված, ներողամիտ ու բարյացակամ
  2. լրագրավաճառ-Լրագրի համարները հատ-հատ վաճառող
  3. ամբար-Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը
  4. ձեռնարկել-Անել, կատարել, իրականացնել

2․ Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ:

Գուցե Օգին կարծում էր, որ եթե ծիրանները ծառին էին աճում , ապա բոլորը կարող էին դրանցից ուտել , և դա գողություն չէր համարվի։

3․ Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես:

Յուլիսիս Մաքոլի, Մերի Արենա, Լայոնել Քեբոտ, Արա, Օգյուստ Գոթլիբը, Օգի, Հոմեր Մաքոլի, Նիքի Փալոդա, Ալֆ Ռայֆ, Շեկ Մանուկյան, Հենդերսոն

Դրանք բոլորը գրված են մեծատառով, ինչպես բոլոր մյուս հատուկ անունները։

4․ Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր:

Օգին լավ առաջնորդ չէր, որովհետև նա ընկերներին վատ արարքներ անել էր սովորեցնում։

5․ Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր:

Նա հավատարիմ էր, բարի և վեհանձն և ազնիվ, քանի որ գողությունը մեղք էր համարում։


Posted September 27, 2022 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*