November 21

Ճանապարհորդություններ Աֆրիկայով. Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:

    Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական արգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում:

  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

    Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:
    Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնագործումն Էր:

  3. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

    Դրական կողմը նոր գետերի, լճերի, ջրվեժների և աշխարհագրական այլ օբյեկտների հայտնագործումն էր։

    Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:


Posted November 21, 2022 by arianaharutyunyan in category Բնագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*