November 23

Արտաշեսյան արքայատոհմ. Արտաշես արքա

Արտաշեսյանների տոհմի ժամանակ Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին՝ դառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի գլխավոր դերակատաարը:

արտաշեսյաններ

Մեծ Հայքում ան­կախ թագավոր է դարձել Արտաշեսը:

արտաշեսյաններ

Հռչակելով Մեծ Հայքի անկախությունը՝  Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր: Արամերեն ար­ձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես ար­քա, Բարի որդի Զարեհի»: Վերականգնել է Մեծ Հայքի թագավորու­թյան  հզորությունը, վերա­միավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները: Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը:

Ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հա­վաստում է. «Հայաստանն աճել է Ար­տաշեսի ջանքերով…, և ուստի այստեղ բոլորը միալեզու են»:

Արտաշես Ա-ի օրոք երկիրն ապրել է բուռն զարգացում՝ դառնալով տնտեսապես հզոր, ինքնուրույն պետության:

Թագավորությունը բաժանել է 120 գավառի:

արտաշիսյաններ

Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավա­ռում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկի­ցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայ­քում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստ­վածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական մշակույթի կարևոր կենտրոններից էր: Արտաշեսը կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և, ի պա­տիվ հոր՝ Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք:


Posted November 23, 2022 by arianaharutyunyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*