February 28

Մաթեմատիկա երկրորդ մակարդակ

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։
99

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։
140-20=120
120:20=6

3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։
4+1=5

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:
5

5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 
6

6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։
54+6+6=66

66+2+2=70

7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
3

8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը։
130

9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։

1620

10.  Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։
6+5+4+3=18

February 28

Փետրվար ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

February 28

Բեաթրիքս Փոթեր․ Ճագարիկ Բենջամինի Հեքիաթը

Այս հեքիաթը մի փոքրիկ ճագարի արկածների մասին է, այն մասին, թե ինչպես է նա գնում այցելության իր զարմիկին ու նրա հետ գնում այգի, որ զարմիկի հագուստը հանեն խրտվիլակի վրայից ու բերեն տուն, ճանապարհին էլ սոխ են հավաքում, որ զամբյուղով տուն տանեն, բայց կատուն կտրում է նրանց ճանապարհը, ցատկում զամբյուղի վրա, ու Բենջամինն ու զարմիկը ամբողջ գիշեր մնում են զամբյուղի մեջ և լաց լինում սոխի հոտից մինչև առավոտյան Բենջամինի հայրիկը գտնում է նրանց, կատվին փակում մարագում, քոթակում որդուն ու տանում տուն։

February 28

Մայրենիի ֆլեշմոբ

1.«վրեփատր»-ի տառախումբը վերադասավորի՛ր և գրի՛ր ստացածդ բառը։

փետրվար

2.Ըստ ասացվածքի՝  «Քանի լեզու գիտես, այնքան ———— ես»։

մարդ

3. Բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։Բառարան, սեբաստացի, սառցադաշտ, ամպ, առաջնորդ, երգ

ամպ, առաջնորդ, բառարան, երգ, սառցադաշտ սեբաստացի

4.  Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ – երամ

ձիերի խումբ- երամակ

միասին նույն օրը ծնված-երկվորյակներ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող  – երկկենցաղ

կարդալու սրահ-ընթերցասրահ

երեկոյան ճաշ-ընթրիք

արգելք ոտքի տակ-արգելակ

բարակ ճյուղ-շիվ

5. Սրանք պատասխաններն են։ Հարցերն ի´նքդ գրիր։

ա)-Այո´, շատ կցանկանայի։

բ) -Իհարկե, անպայման կգնանք։

գ) -Կարդացել եմ, շատ- շատ եմ սիրում այդ գիրքը։

դ) -Ո´չ, այդպես չեմ կարող վարվել ընկերներիս հետ։

ա) -Կցանկանայի՞ր շատ երկրներ մեկնել։
բ)- Մենք միասին կգնա՞նք Երևան Պարկ։
գ)- Իսկ դու արդեն կարդացե՞լ ես Ալիսան հրաշքների աշխարհում գիրքը։
դ) – Դու առանց ընկերներիդ կգնա՞ս խաղալու։

  6. Բանաստեղծության տողերը խառնվել են, դասավորի՛ր և գրի՛ր հեղինակի անունն ու բանաստեղծության վերնագիրը։
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ

Իմ Երգը
Հովհ․ Թումանյան
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

7. Գուշակի՛ր Ներսես Շնորհալու հանելուկի պատասխանը։
Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:

Գիրք

8.  Գրի՛ր հինգտառանի ութ բառ՝ ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, որ երրորդ տառերի հերթական ընթերցումով լինի Թումանյան:

թուԹակ
ծնունդ
մամուռ
առանց
պանիր
մայիս
անանց
դանակ

9.«Բառքամոցի» հնարի  կիրառությամբ փորձի՛ր  մեդիակրթություն բառի տառերով կազմել որքան հնարավոր է շատ բառեր։

մեդիա, կրթություն, կիրթ, ութ, թութ, նյութ, կիր, ակ, կար, դի, կաթ, թաթ, թույն, նույն, թուր, թիակ, դիակ, դեմ, թուրմ, մարդ, դար, ներկ, կեր, մեկ, թարմ, թան, կարմիր, մութ, դանակ, կույր, կին, թութակ, դեր, մայր, մայրիկ, թյուր

10. Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Ընտանիքիդ անդամների հետ ընտրի՛ր Վ․ Տերյանի  բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛, տեսագրի՛ր, հղումը տեղադրի՛ր բլոգումդ և այստեղ՝ պատասխանի դաշտում։

February 28

Բարեկենդանը

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։

    Ես կարծում եմ, որ եթե ամուսինները սիրով լինեին, իրար հետ խելք խելքի տային, կարող էր ինչ որ բան փոխվել։
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։

    Բարեկենդանին մարդիկ պարում են, երգում նաև մարդիկ տարբեր հագուստներ են հագնում, օրինակ մարդիկ կարող են կենդանիների դեր տանել։
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

    Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։
    Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
  4. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։
    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է։ Անցորականը նկատում է, որ կինը հիմար է։
    Սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։ Արագորեմ հեռանում է։
  5. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։
    մարդ-մարդիկ
    գյուղ-գյուղեր
    քույրիկ-քույրիկներ
    տուն-տներ
    ախպեր-ախպերներ
  6. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։
    ծիծաղել-ծիծաղ
    կռվել-կռիվ
    ճանապարհել-ճանապարհ
    վազել-վազք
    փոփոխել-փոփողություն
    ծերանալ-ծերություն
    փախչել-փախուստ

February 27

Հարյենագիտության ինքնաստուգում

1.Թվարկի’ր հայկական թագավորությունները։

Վանի թագավորություն

Ռուբինյաններ

Բագրատունիներ

Արշակունիներ

Արտաշեսյաններ

2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։

Առաջին հայկական թագավորությունը եղել է Վանի թագավորությունը։
Այդ թագավորությունից ես գիտեմ Մենուաին և Արգիշտիին, Մենուան կառուցել է մեծ ջրանցք։

3. Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։
Արտաշես Ա-ն կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ։ Տիգրան Մեծը հիմնադրել է Տիգրանակերտը։

4. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։

Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մեծ էր և հզոր, ծովից ծով։

5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։

Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն 301թ-ին։

6. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։

Քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում Տրդատ Գ Մեծի օրոք Գրիգոր Լուսավորչի միջոցով։


7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։

Գառնու տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։

8. Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։

405թ․ այբուբենը ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը։

9. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։

Արտաշես Ա-ն
Տրդատ Գ
Տրդատ Ա-ն

10. Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաների անունները։

 Աշոտ Բագրատունի
Սմբատ I-ը
Աշոտ Բ Երկաթ 
Գագիկ Առաջին
Աշոտ Գ


11. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ:
Բագրատունյաց արքայատոհմի օրոք Հայաստանը պայքարում էր Արաբական խալիֆայության դեմ։


12.Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞:

Ես հավանեցի բոլոր արքայատոհմները, որովհետև բոլոր արքայատոհմները ունեն իրենց գեղեցիկ պատմությունը։

13.Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները։ Ո՞ր թվականներին։

Ռուբինյանները թագավորեցին Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում 11-14 դարերում։

February 26

Թվի բաժանելիության հայտանիշները

1. 126, 805, 1238,30402, 100, 1269,45890,45650 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
126, 30402, 1269

 2. 333, 124, 1071,8972,829,2398, 10207, 15692 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
333, 1071

 3. 240, 100000, 1031, 1004, 20015, 28964,63984, 58962 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
240,100000,1004, 28964, 63984

 4. 1000, 3685, 4253, 2560, 78954, 45807, 4589, 45865, 4853210 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
1000, 3685, 2560, 45865, 4853210

5. 2362, 12059, 147560, 2564057, 125638, 15874, 15463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
2362, 147560, 125638, 15874

 6. 100000, 2568, 15760, 154068, 1254000, 1468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։
100000, 15760, 1254000

7.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք մոգական քառակուսիներ, ինչպես նաև առաջարկեք նոր մաթեմատիկական հնարքներ և բաժանելիության նոր հայտանիշներ:

1)500, 2500, 2684, 3497, 3000 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։

500, 2500, 3000

2)1000, 20010, 95786, 3489, 4510 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։

1000, 20010, 4510

3)4000, 7001, 5931, 58910, 78950 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 1-ի։

4000, 7001, 5931, 58910, 78950

February 26

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
    Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

    Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

    Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

    Ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ։
  5. Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար: