March 19

Կենտրոնական բանկի թանգարան։ Քաղաքային քայլք ճամփորդապատում

Մարտի 14-ին մենք ընկեր Գրետայի և ընկեր Սոնայի հետ ուղևորվեցինք դեպի Կենտրոնական բանկի թանգարան։ Կենտրոնական բանկի թանգարանը հայտնի էր որպես Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն։ Կենտրոնական բանկը գտնվում է Անգլիական այգու մոտակայքում։ Կենտրոնական բանկում մեզ ծանոթացրին հուշադրամների մասին, դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին, սովորեցինք տարբերել կեղծ և իրական դրամները։ Իմացանք, որ դրամները տպվում են Գերմանիայում։ Իմացանք, որ դրամները պատրաստվում են բամբակից։ Մեզ ցույց տվեցին հին դրամի ձևերը և հուշադրամները։ Իմացանք, որ դրամի, դոլարի և եվրոյի փոխարժեքները կարող են փոփոխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Մեզ նվերներ տվեցին և կոնֆետներ։

Խնդիրներ

Նախ պարզեցինք 2023 թվականի  մարտի 14-ի դրությամբ դրամի, դոլարի և եվրոյի փոխարժեքները՝ 

Վաճառք՝ 1 դոլարը  արժեր 393 դրամ:
Առք՝  մեկ դոլարը արժեր 395 դրամ:

Վաճառք՝ 1 ռուբլին 6 դրամ  է:
Առք՝  1 ռուբլին 5 դրամ  է:


Վաճառք՝ 1 եվրոն 425 դրամ  է:
Առք՝  1 եվրոն 410 դրամ  է:

1․ Մարտի 14-ին դոլարի առքի փոխարժեքն է 395 դրամ։ Որքա՞ն դրամ է պետք 600 դոլար գնելու համար։

600×395=237000 դրամ։

2․ Բախշյանի այգուց ուղևորվեցինք Կենտրոնական բանկ առավոտյան 09։ 30, որքա՞ն րոպե ծախսեցինք ճանապարհի վրա, եթե բանկ հասանք 11։00։

11։00-09։30=1ժ 30 րոպե =90 րոպե

3․ Մարտի 14-ի դրությամբ 1 եվրոն արժի 410 դրամ։ Քանի՞ դրամ արժի 400 եվրոն։

400×410=164000 դրամ։


Posted March 19, 2023 by arianaharutyunyan in category Մաթեմատիկա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*