January 27

Ճամփորդություն Գեղասահքի դպրոց

Մենք ամսի 24-ին՝ երեքշաբթի օրը․ ընկեր Արմինեի հետ գնացել էինք Գեղասահքի դպրոց։ Ես անհամբերությամբ սպասում էի, թե երբ էինք հասնելու և ես այնտեղ առաջին անգամ էի, և մենք արագ հագանք չմուշկները և գնացինք սահելու։ Այնտեղ այդքան էլ սառը չէր։ Սկզբում դժվար էր, բայց հետո ես սկսեցի առանց բռնվելու սահել և ես ոչ մի անգամ չընկա։ Շատ հավես էր։

January 27

Երրորդ շաբաթվա ամփոփում

Երրորդ շաբաթ

Երեքշաբթի մենք գնացել էինք Գեղասահքի դպրոց։ Մենք շուտ հասանք այնտեղ և արագ չմուշկները հագանք և գնացինք սահելու: Շատ հավես էր։ Շատ ուրախ անցավ այդ օրը, և ես ուզում եմ նորից գնալ այնտեղ, բայց ափսոս, որ դա մենակ մեկ տարի հետո է։

Չորեքշաբթի մենք խաղում էինք հայրենագիտական խաղ։ Մենք կիսվում էինք երեք խմբի և գրում էինք հայրենագիտական հարցեր, հետո այդ հարցերը տալիս էինք մեր թմակիցներին։ Եթե թմակիցը ճիշտ է պատասխանում, ստանում է մեկ միավոր․ և այդպես որ խմբի մոտ ավելի շատ միավոր լինի, այդ թիմը հաղթում է։

Հինգշաբթի մենք գնացել էինք Աշտարակ, բայց ես չէի գնացել և մնացել էի ուրիշ ջոկատում։ Այնտեղ մենք սովորեցինք canva ծրագիրը, որտեղ կարող ենք պատրաստել լոգո․ դա շատ հեշտ է անել, այնտեղ մենք տեսնում ենք ուրիշների աշխատանքը և կարողանում ենք փոխել ուրիշների աշխատանքը, բայց այնտեղ կան վճարովի աշխատանքներ։

Ուրբաթ մենք նկարել ենք մեր ուզած նկարը, ես նկարեցի աղջկա, իմ ընկերուհին նույնպես։