January 27

Ճամփորդություն Գեղասահքի դպրոց

Մենք ամսի 24-ին՝ երեքշաբթի օրը․ ընկեր Արմինեի հետ գնացել էինք Գեղասահքի դպրոց։ Ես անհամբերությամբ սպասում էի, թե երբ էինք հասնելու և ես այնտեղ առաջին անգամ էի, և մենք արագ հագանք չմուշկները և գնացինք սահելու։ Այնտեղ այդքան էլ սառը չէր։ Սկզբում դժվար էր, բայց հետո ես սկսեցի առանց բռնվելու սահել և ես ոչ մի անգամ չընկա։ Շատ հավես էր։

October 20

Իմ սիրելի ճամփորդությունը

Մայիսի 3-ին մենք գնացել էինք Գառնի։ Գառնին գտնվում է Կոտայքի մարզում։ Այնտեղ մենք գնացինք ջրի գործարան։ Գործարանում մենք տեսանք ինչպես էին շիշ պատրաստում, հետո մեզ հյուրասիրեցին ջուր , հյութ և փոքր շիշ, որը մեծանում է և դառնում մեծ շիշ։ Հետո մենք նախաճաշեցինք և մի քիչ խաղացինք։ Խաղալուց հետո մենք գնացինք Քարերի սիմֆոնիա, որտեղ տեսանք Ազատ գետը։ Մենք ուզում էինք մաքրություն անել, բայց տեսանք, որ այնտեղ մաքուր է։ Մենք այնտեղ էլ նախաճաշեցինք։ Հետո գնացինք Գառնու տաճար։ Դա միակ հեթանոսական տաճարն է, որը պահպանվել է։

Այնտեղ նկարվեցինք և նշեցինք Արշիի ծննդյան օրը։ Քարերի սիմֆոնիայում ընկեր Մարիամը մեզ թույլ տվեց հեռախոսով նկարվել։ Մենք ընկեր Մարիամի հետ էլ նկարվեցինք։

October 9

Ճամփորդություն դեպիԿոմիտասի թանգարան

Մենք այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դասարանով ընկ․ Գոհարի ու ընկ․ Աչերի ընկերակցությամբ այցելեցինք Կոմիտասի թանգարան։ Այնտեղ մենք տեսանք Կոմիտասի և Կոմիտասի ընկերների նկարները, տեսանք Կոմիտասի ստորագրությունը և արձանը, նաև Կոմիտասի շատ իրերից, որոնք պահպանվել են։ Թանգարանում մեզ պատմեցին Կոմիտասի կենսագրությունը և գործունեության մասին։ Մենք իմացանք, որ Կոմիտասը մանուկ հասակում է կորցրել ծնողներին, բայց եղել է տաղանդավոր, սովորել է միաժամանակ երկու համալսարաններում։ Թանգարանի բակում մենք երգեցինք Կոմիտասի հայտնի երգերից և խմբով արտասանեցինք աշնան մասին բանաստեղծություն։ Շատ հաճելի ճամփորդություն էր։

May 5

Ճամփորդություն

Մայիսի 3-ին մենք գնացել էինք Գառնի։ Գառնին գտնվում է Կոտայքի մարզում։ Այնտեղ մենք գնացինք ջրի գործարան։ Գործարանում մենք տեսանք ինչպես էին շիշ պատրաստում, հետո մեզ հյուրասիրեցին ջուր , հյութ և փոքր շիշ, որը մեծանում է և դառնում մեծ շիշ։ Հետո մենք նախաճաշեցինք և մի քիչ խաղացինք։ Խաղալուց հետո մենք գնացինք Քարերի սիմֆոնիա, որտեղ տեսանք Ազատ գետը։ Մենք ուզում էինք մաքրություն անել, բայց տեսանք, որ այնտեղ մաքուր է։ Մենք այնտեղ էլ նախաճաշեցինք։ Հետո գնացինք Գառնու տաճար։ Դա միակ հեթանոսական տաճարն է, որը պահպանվել է։

Այնտեղ նկարվեցինք և նշեցինք Արշիի ծննդյան օրը։ Քարերի սիմֆոնիայում ընկեր Մարիամը մեզ թույլ տվեց հեռախոսով նկարվել։ Մենք ընկեր Մարիամի հետ էլ նկարվեցինք։

April 2

Աշտարակ

Մենք գնացել էինք Աշտարակ։ Այնտեղ մտանք եկեղեցիներ՝ Սուրբ Մարինե եկեղեցին, Սուրբ Սարքիս եկեղեցին և Կարմրավոր եկեղեցին։ Մեզ ուղեկցում էր մի շուն։ Մենք խաղում էինք տարբեր խաղեր։ Մենք նաև այցելեցինք շոկոլադի գործարան։ Այնտեղ մեզ հյուրասիրեցին շոկոլադ, և մենք փաթեթավորեցինք շոկոլադը։ Մենք խոշորացույցով փորձեցինք կրակ անել, և դա ստացվեց։

October 11

Ծաղկեվանք

Մենք ամսի 25-ին գնացել էինք Արագածոտնի մարզ։ Մենք բարձրացել էինք Արա լեռ։ Բարձրանալը շատ դժվար էր։ Մենք նաև հաց կերանք, միասին մտանք վանք, այնտեղ ընկեր Մարիամը մեզ պատմեց, որ լեգենդի համաձայն վանքի պատերից հոսում է Ծաղիկ անունով մի աղջկա արցունքները։