April 17

Պատմություն

Այս պատմությունը մի կնոջ մասին է, թե որքան էր տառապում և տանջվում, երբ իր աղջիկը մահացավ ավտովթարից։ Նա երկար ժամանակ չէր կարողանում վշտից ուշքի գալ։ Նրա կյանքը կանգ էր առել, նա անընդհատ հիշում էր իր աղջկան և արտասվում։ Իսկ մի անգամ, գիշերը նա երազում մի փոքրիկ աղջիկ է տեսնում։ Աղջկա ձեռքերում երկու հսկա դույլեր էին։ Միանգամից երևում էր, որ նրա համար շատ ծանր է։ Ամեն մի քայլը ավելի դժվար էր դառնում աղջկա համար։ Իմ ծանոթուհին հարցնում է աղջկան. «ի՞նչ ես տանում», իսկ աղջիկը պատասխանում է. «մայրիկ, դա քո արցունքներն են»։ Այդ օրվանից ծանոթուհիս հավաքում է իրեն և այլևս չի արտասվում։

April 17

Ընտանի օձեր

1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական

ԱծականԳոյական
տարիքավորօձ
քնած գյուղ
ասֆալտապատ ջուր
ծուռումուռառավոտ
ընտանիտուն
կավեձեռք
տաքացնողսենյակ
կոտրվածտեր
շոգկին
վատբակ

2․ Պատմեք ընտանի օձերի մասին:
Ամառվա շոգին նրանք թաքնվում են բներում և երեկոները, երբ հովն ընկնում է, որսի ու ջուր խմելու են դուրս գալիս:  Գյուղի կենտրոնով անցնող ասֆալտապատ ճանապարհին նրանք չեն երևում: Բայց մյուս փողոցներում, ուր երթևեկությունը քիչ է, ամեն երեկո օձեր են վխտում: Այնպես որ ամեն առավոտ բնակիչները, երբ դուրս են գալիս իրենց տներից, փողոցի փոշու մեջ ծուռումուռ հետքեր են տեսնում: Կարծես գիշերը մեկը պարաններ է քարշ տվել փողոցի մի ափից մյուսը:  «Ընտանի» օձեր են: Ապրում են տներում, պատերի ճեղքերում, հաճախ ման են գալիս սենյակում, բակում, սողում են հավերի հետևից, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս: Նրանք էլ իրենց հերթին ոչ ոքի չեն խայթում:

3. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:
Կաթը թունավորել է, որովհետև տղան օձի ձվերը վերցրել է:
Երբ մայրիկը  նույն տեղը դրեց օձի ձվերը, և օձը դա տեավ, նա արագ կաթը թափեց, որ տղան չթունավորվի:

4․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր, ինչո՞ւ։
Հավանել եմ այն հատվածը, երբ մայրիկը տեղն է դնում օձի ձվերը։

5․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:
Պատմվածքը սովորեցնում է լինել բարի։

April 17

Լեզվական աշխատանք 338-341

338. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող բառեր գրելով կետերի փոխարեն:

            Ո՛չ կատուները, ո՛չ շները, ո՛չ էլ առյուծները չեն խաբի աղվեսին, նա բոլորից էլ խորամանկ է: (ինչե՞րը)
            Ուտելիք, ջուր, հագուստ ու պայուսակ վերցրինք ու ճամփա ընկանք: (ինչե՞րը)
            Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց ծաղիկներով, անձրևով և կենդանիներով: (ինչերո՞վ)
            Տանը, դպրոցում կամ բակում պետք է փնտրեք: (որտե՞ղ)
            Միան, Ալիսան, Եվան ու Նատալին պիտի գտնեն գանձը: (ովքե՞ր)

339. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելով: Դրանք և, ու, կամ բառերով կապի՛ր կամ ստորակետով բաժանի՛ր:

            Օրինակ՝
Նա շատ է ճամփորդել: (ինչո՞վ) – Նա գնացքով, նավով ու օդանավով շատ է ճամփորդել:

            Օդում տեսավ ինքնաթիռներ, փուչիկներ ու թռչուններ։ (ինչե՞ր)
            Բազմագույն ու բազմաբույր ծաղիկներ կան այգում, բակում։ (որտե՞ղ)
            Հինգ րոպե առաջ դուրս եկան աշակերտներն ու ուսանողները։ (ովքե՞ր)
            Վաղուց դեղին են տերևները, թփերը։ (ինչե՞րը)

340. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելով: Դրանք և, ու, կամ բառերով կապի՛ր կամ ստորակետով բաժանի՛ր:

            Այդ անգամ բազմաթիվ երեխաներ խաղին ու դասին (ինչի՞ն) ներկա եղան:
            Փորձարարը նրան ու Արամին (ո՞ւմ) խնդրեց, որ մոտենան:
            Ոսկեգույն ու փայլուն (Ինչպիսի՞) մետաղը ինձ շատ էր զարմացրել:
            Մաթեմատիկան լավ ու օգտակար (ինչպիսի՞) գիտություն է:
           Ամեն շաբաթ կամ ամեն ամիս (Ե՞րբ) հանդիպում եմ նրան ու ինձ հետաքրքրող հարցեր տալիս:
            Այգում և անտառում (Որտե՞ղ) ես շատ բան իմացա դրանց մասին:

341․ Կանաչով նշիր ենթական, դեղինով ստորոգյալը, առանձնացրու ենթակային լրացնող բառերը և ստորոգյալին լրացնող բառերը։

Հեռավոր անտառում ապրում էր մի ծեր կախարդ։

ենթակային լրացնող- ծեր

Ստորոգյալին լրացնող-հեռավոր անտառում

Երգի հնչյունները հասնում էին մինչև փողոցի վերջի տներին։

ենթակային լրացնող- երգի

ստորոգյալին լրացնող-մինչև փողոցի վերջի տներին

Լուսաբացին զինվորների խումբը մոտեցավ լքված քաղաքի դարպասներին։

ենթակային լրացնող- զինվորների

ստորոգյալին լրացնող- լուսաբացին, լքված քաղաքի դարպասներին

Շոգից ծաղիկների տերևները թոշնել էին։

ենթակային լրացնող- ծաղիկների

ստորոգյալին լրացնող- շոգից

April 17

Լեզվական աշխատանք 334-336

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը պտտվում է:
Ամեն օր երկիրը պտտվում է արևի շուրջ։

            Հասկանում ենք:
Մենք բնագիտության դասը շատ լավ հասկանում ենք։

            Ընկերները հեռանում են:
Դպրոցից հետո իմ սիրելի ընկերները հեռանում են տուն։

            Մոռացել ես:
Դու կրկին մոռացել ես քո հեռախոսը ավտոբուսի մեջ։

            Գտա։
Այսօր երեկոյան ես տանը գտա իմ հին գրքերը։

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

            Փորձենք:
Փորձենք հասկանալ դասը:

            Աղջիկները կպատմեն:
Աղջիկները կպատմեն Հայաստանի մասին։

            Մեծերը կլսեն:
Մեծերը կլսեն մեզ։

            Կընտրեք:
Այսօր կընտրեք մեր անելիքը։

            Ճամփորդը վերադարձավ:
Ճամփորդը վերադարձավ շատ հոգնած։

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ            և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին             գործված: (ինչպիսի՞)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին         հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
            Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով       երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

April 10

Լեզվական աշխատանք 323-333

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

Մյուս անդամները լրացումներ են։

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։

Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն այնքան է ելումուտ անում, որ տանտերը սովորում է նրան. վերջը երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա, բայց հետո տեսնում է վառվող վարագույրները, հասկանում, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել:

Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

327. Նախադասությունից հանի՛ր ընդգծված ենթական: Բացատրի՛ր, թե նրա հետ ինչո՞ւ են ուրիշ բառեր էլ դուրս գալիս:

            Բոլոր անհայտ երկրները վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
            Քարտեզի վրա չնշված կղզի չկա:
            Կղզում թաքցրած իրերը շատ թանկ են գնահատվում:
            Ծովահենների թաքցրածը գտնելու տենչը շատերին է վառել:
            Խիտ աճած թփուտները ձիու ճամփան փակում էին:
            Աշխարհի բոլոր խորհր դավոր գաղտնիքները շարադրված են մի գրքում:

            Բոլոր անհայտ վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
            Քարտեզի վրա չնշված չկա:
            Կղզում թաքցրած շատ թանկ են գնահատվում:
            Ծովահենների թաքցրածը գտնելու շատերին է վառել:
            Խիտ աճած ձիու ճամփան փակում էին:
            Աշխարհի բոլոր խորհրդավոր շարադրված են մի գրքում:

Ենթակայի հետ դուրս են գալիս նրա լրացումները։

329. Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Օրինակ՝
Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց:

                                Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

            Շունը մտավ:
Փոքր շունը մտավ։
Խելոք շունը մտավ։

            Սիրտը քար է։
Կարմիր սիրտը քար է։

            Հայրն ընկեր է:
Երիտասարդ հայրն ընկեր է։
Երեխայի հայրն ընկեր է։

            Երկիրը պտտվում է:
Կլոր երկիրը պտտվում է։

330. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ո՞ւր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

          Օրինակ՝
Օրվա հերոսը գալիս էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն էր գալիս:

            Մի ոհմակ է երևում:-Հեռվից մի ոհմակ է երևում։
            Ի՜նչ հանգիստ ես կանգնած:- Այդտեղ ինչ հանգիստ ես կանգնած։
            Թռչունների մի երամ անցավ: Նոր թռչունների մի երամ անցավ։
            Երամը թռավ, հեռացավ:-Երամը թռավ դեպի տաք երկրներ, հեռացավ։
            Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել:-Նախորդ օրը տանը կարգուկանոն էր հաստատել։
            Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:- Հաջորդ օրը բոլորս գնալու էինք դպրոց։
            Այդ փոքրիկին կարելի է տեղավորել: Այդ փոքրիկին կարելի է տեղավորել ավտոմեքենայի մեջ:

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

            Մարդն ամբողջ կյանքում սիրում է:-Մարդն ամբողջ կյանքում սիրում է մայրիկին:
            Առավոտյան անտառում որսորդները գտել են: Առավոտյան անտառում որսորդները գտել են քեզ:
            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:-Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց իր շանը:
            Հանկարծ իր կողքին տեսավ:- Հանկարծ իր կողքին տեսավ նրան։

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մարգերը ջրվեցին:-Մայրիկիս մագերը ջրվեցին։
            Քույրը երաժիշտ է: Իմ քույրը երաժիշտ է։
            Նկարն անհետացել էր:- Իմ նկարն անհետացել է։
            Մոխիրը տաք է:-Կրակի մոխիրը տաք է։

333. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մի տարօրինակ ճռռոց եմ լսում: Հիմա մի տարօրինակ ճռռոց եմ լսում։
            Իմ կարծիքն ասել եմ: Այսօրվանից իմ կարծիքն ասել եմ:
            Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի: Գնաց, գնաց, օգոստոսին հասավ մի քաղաքի:
            Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ: Խնջույքի ժամանակ ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
            Նավաստին բաց ծով էր դուրս եկել: Իմ ծննդյան օրը նավաստին բաց ծով էր դուրս եկել։
            Ծովն արդեն փոթորկել էր: Նրա հեռանալուց հետո ծովն արդեն փոթորկել էր։
            Թռչունները չվելու էին: Թռչունները չվելու էին մինչև գարուն։

April 9

Բրո՛նզ ես, հո՛ւր ես

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Բանաստեղծությունը կարդալիս զգում եմ սեր ու կարոտ հեռվում գտնվողի հանդեպ։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
    Իմ կարծիքով բանաստեղծությունը նվիրված է Հայաստանին։
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։
    Բրոնզ, հուր, սուր, փառք, փայլ, երգ, վերք, հրաբույր, քույր
April 9

Բրոնզը

Բրոնզ, հուր, սուր, փառք, փայլ, երգ, վերք, հրաբույր, քույր

Մի օր թագավորը կանչեց իր ստրուկներին և հրամայեց գնտել իր քրոջ համար մեծ բրոնզի կտոր։ Ստրուկները գնացին բրոնզը գտնելու, բայց տեսան, որ թագավորի տան առջև մի խնջույք է։ Նրանք մոտեցան, իսկ մարդիկ երգում էին, մեկ էլ հրաբույրի հոտ զգացին, փաստորեն այնտեղ հուր էր։ Ստրուկները գնացին օգնելու և վերքեր ստացան, բայց մարդիկ Փառք Աստծո մնացին ողջ ու առողջ։ Այդ ողբերգությունից հետո ստրուկները գնացին բրոնզը գտնելու։ Անտառում մի փայլ տեսան, գնացին ու տեսան, որ այնտեղ մի սուր և մեծ բրոնզ է։ Թագավորը ուրախացավ, որ Մարտի ութի համար կարող է իր քրոջը նվիրել մեծ բրոնզի կտոր։



April 9

Լեզվական աշխատանք 317-322

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            Նատալի, առայժմ մրցակից չունես:
            Բայց Եվան շուտով կհայտնվի:
            Ես ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի դու չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
            Միան է լինելու քո օգնականը:
            Նա էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

Ստորոգյալի հետ համաձայնող անդամին անվանում են ենթակա։

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել էին նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ էր: Ես գիտեի, որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ էր բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում էինք, որ նա իր փորձերը մեզ էլ ցուցադրի:

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:
Ենթական ու ստորոգյալը գլխավոր են, քանի որ առանց դրանց նախադասություն չի լինի։ Նախադասության մյուս անդամները կոչվում են երկրորդական կամ լրացումններ։

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

  1. Կետերը ջրի տակ երկար են մնում:
  2. Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
  3. Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
  4. Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
  5. Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

Աղջիկ, ծառ, բերան, արեգակ, վարորդ, աշակերտ, քամի, դանակ։
Աղջիկը գիրք է կարդում։
Ծառը բերք է տալիս։
Բերանը ուտում է։
Արեգակը բացվել է։
Վարորդը վարում է։
Աշակերտը սովորում է։
Քամին խշշում է։
Դանակը կտրում է։

322․ 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։

Ենթական նախադասության գլխավոր անդամ է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում  գործողությունը։ Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամ է, որը ցույց է տալիս ենթակայի գործողությունը և պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և այլ հարցերի։

April 7

Ընձուղտների մասին տեղեկություններ

Սովորական ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է։ 6 մ-ի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը։ Կենդանու զանգվածը հասնում է 750 կգ-ի։ Ընձուղտի առջևի ոտքերը հետևիններից ավելի երկար են։ Ընձուղտներն ունեն սուր տեսողություն և շատ արագավազ են։ Սնվում են ճյուղերով ու տերևներով։ Ընձուղտները ունենում են 1 ձագ։ Սովորական ընձուղտների քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում դրանք լրիվ անհետացել են։  Ընձուղտները կարող են ցատկել և հաղթահարել մինչև 1,85 մ բարձրություն։

April 7

Վախթանգ Անանյան․ Թուխիկը

1․ Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:
աղվամազ-փափուկ մազ
ծերպ-ճեղք, մի բանի մեջ բացված արանք
թախանձել-աղաչել
թանձր-պինդ

2․ Բացատրիր հետևյալ նախադասությունը. Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Քաղաքում Թուխիկը հայտնի էր դառձել։

3․ Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:
Բայց որովհետև ագռավը հաճախ մարդուց շատ է ապրում, ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն:

4․ Նկարագրիր Թուխիկին:
Թուխիկը գորշ և մեծ էր։

5․ Քո կարծիքով, իրակա՞ն է այս պատմությունը:
Իմ կարծիքով իրական է։

6․ Տեքստից դուրս գրիր 4-ական գոյական, ածական, բայ, դրանք դիր ուղիղ ձևով։
Գոյական
Բժիշկ, ագռավ, կերակուր, որսորդ

Ածական
Գորշ, խելացի,փետրավոր, թանձր

Բայ
Գալ, կապվել, ծածկվել, նստել