September 30

Պարզ և բարդ նյութեր

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:

Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը:

Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:

Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:

Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որդ հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:

Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:

Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:

Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:

Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:

Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:

Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկգբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.’ Calcium) նշանակվում է Ca, կադմիումր (լատ.’ Cadmium)’ Cd, իսկ քլորը (լատ.’ Chlorum)’ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Քիմիական տարրըՔիմիական նշանըԱրտասանությունը
ԱզոտNէն
ԱլյումինAlալյումին
ՋրածինHհաշ
ԹթվածինOо
ԵրկաթFeֆեռում
ՊղինձCuկուպրում
ԱրծաթAgարգենտում
ՈսկիAuաուրում
ԿապարPbպլումբում
ՑինկZnցինկ
ԱծխածինCց
ԾծումբSէս
ՖոսֆորPպե
ՔլորClքլոր
ԲրոմBrբրոմ
սիլիցիումSiսիլիցիում
September 30

Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո ունեմ։
  • Պարտաճանաչ կատարել և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Մաթեմատիկայի բաժին
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո, մասնակցել եմ
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Մաթեմատիկայի ինքնաստուգում
  • Մասնակցե՞լ ես  օգոստոս և սեպտեմբեր  ամիսների  մաթեմատիկական  ֆլեշմոբներին։
    Կատարել եմ օգոստոս ամսվա ֆլեշմոբը
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Առաջին։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Մայրիկիս և ուսուցչի հետ։
  • 10 միավորային համակարգով փորձիր գնահատել սեպտեմբեր ամսվա ընթացքում մաթեմատիկայից կատարածդ աշխատանքը:
    10
  • Լրացրու բացթողումներդ։
    Ես չունեմ բացթողումներ ։
  • Ի՞նչ նոր մաթեմատիկական նախագիծ կառաջարկես:
    Մաթեմատիկան առօրյա կյանքում
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի լրացուցիչ առաջադրանքները:
    Ոչ չեմ կատարել։
September 30

Թվերի մեծ աշխարհում

Բնական թվերը

Այն թվերը, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելիս, անվանում են բնական թվեր: Ցանկացած բնական թիվ կարելի է գրել տասը թվանշանների միջոցով` 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Թվերի այսպիսի գրառումն անվանում են տասնորդական: Թվանշանի արժեքը թվի այդպիսի գրառման մեջ կախված է այն բանից, թե ինչ տեղ է այն զբաղեցնեւմ: Եթե 4 թվանշանը գրված է վերջում, ապա այն նշանակում է չորս միավոր, եթե նախավերջում` չորս տասնյակ, եթե վերջից երրորդ տեղում` ապա չորս հարյուրյակ և այլն:

Կան բնական թվերի սահմանման երկու մոտեցում, ըստ որոնց բնական են համարվում այն թվերը, որոնք օգտագործվում են՝

  • առարկաների թվարկման (համարակալման) համար՝ առաջին առարկա, երկրորդ առարկա, երրորդ առարկա և այլն,
  • առարկաների քանակի նշելու համար՝ չկան առարկաներ, մեկ առարկա, երկու առարկա և այլն

Արաբական թվեր

Արաբական թվեր

Արաբական թվեր, ինչպես նաև՝ հինդու-արաբական թվեր կամ հնդարաբական թվեր, տասական թվային համակարգ, որն ունի հետևյալ թվանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Սա հիմնված է հնդարաբական թվային համակարգի վրա և ամենատարածված նշանային համակարգն է ժամանակակից աշխարհում։ Նրանում թվերը բաղկացած են թվանշաններից, որոնցից յուրաքանչյուրը իրենից արժեք է ներկայացնում։ Զրոյի ներմուծումը, որն առաջ էր քաշվել դեռևս հնդիկ մաթեմատիկոսների կողմից 500 թվականին, ի կատար են ածում արաբները:
Դա ավելի է հեշտացնում հաշվողական համակարգը, և հնարավորություն է տալիս բավարարվել տասը թվանշաններով։ Արաբական թվերին նախորդած հռոմեական թվերում զրո նիշը գոյություն չուներ, որի պատճառով մեծ թվեր գրելիս առաջանում էին դժվարություններ, և դա բարդացնում էր հաշվողական համակարգը։

Թվային համակարգն ընդունվել է պարսիկ և արաբ մաթեմատիկոսների կողմից՝ Արաբական խալիֆայության մայրաքաղաք Բաղդադում, ապա արաբների միջոցով տարածվել Միջերկրական ծովի ավազանում։ Կա վարկած, որի համաձայն արաբական թվերը աբջադիայի թվերի (արաբերենի այբուբեն) առավել կատարելագործված տեսակն են, որոնք մշակվել էին դեռևս Մաղրեբում (Մարոկկո և Ալժիր)[5]: Թվերի ժամանակակից տեսքը զարգացել է Հյուսիսային Աֆրիկայում՝ որպես նախահիմք ունենալով հնդկական և արաբական թվերը։ Դա տեղի է ունեցել Բեջայա քաղաքի հայտնի իտալացի մաթեմատիկոս Ֆիբոնաչիի կողմից, ով ստեղծել է սեփական թվերը: Որոշ ժամանակ անց թվային համակարգն ընդունվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, ավելի ուշ՝ եվրոպացի գաղութարարաների կողմից ստանում է համաշխարհային տարածում։

Արաբական թվային համակարգն ընդունվում է նաև արաբական երկրներից արևելք գտնվող իսլամադավան մի քանի երկրներում (Իրան, Աֆղանստան, Պակիստան), որտեղ կիրառվում է որոշ փոփոխություններով։ Տարբերելու համար, դրանց անվանում են «արևելյան արաբական թվեր», իսկ բուն արաբական թվերը երբեմն ընդունված է անվանել նաև «արևմտյան» արաբական թվեր։

“Արաբական թվեր” անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:

Արաբական թվերի գրելաձևը բաղկացած էր կտրած ուղիղ գծերից, որտեղ անկյունների քանակը համապատասխանում էր նշանի մեծության հետ։ Այսպիսով նայելով արբական թվանշաններին կարող ենք նկատել

գտտգտգտ23321
123456789

Ժամանակի ընթացքում թվանշանները փոփոխվեցին ստանայով կլորավուն տեսք։ Արդեն բազում դարեր մարդիկ օգտագործում են թվանշաների այս տարբերակը։ Ի դեպ, «թիվ » բառը արաբական ծագում ունի։ Արաբական մաթեմատիկոսները իրենց լեզվով իմաստային թարգմանեցին հնդկական «սունյա» բառը, որը որոշ փոփոխություններից հետո դարձավ «սիֆր»։

Հռոմեական թվեր

Հռոմեական թվերի համակարգը ոչ դիրքային հաշվարկման համակարգ է։ Թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով՝ III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա՝ հանվում՝ VII=5+2-7, CM=-100+1000=900 և այլն։Տասնորդական հաշվարկման համակարգից հռոմեականի տարբերություններից մեկն այն է, որ տասնորդական համակարգում թվերի մեծացմանը զուգահեռ աճում է դրանք արտահայտող թվանշանների քանակը՝ միանիշ, երկնիշ, եռանիշ և այլն, իսկ հռոմեական համակարգում այդպես չէ։

September 30

Կախարդական սուլիչը

Մի թագավոր է լինում, ունենում է երկու որդի և իր սիրած թռչունին, որին շատ էր սիրում։ Մի օր թագավորը կերակրեց թռչունին և մոռացավ վանդակը փակել, և թռչունը դուրս թռավ։ Թագավորն ասաց որդիներին, որ ով գտնի թռչունին, թագավորության կեսը կտա նրան ։ Որդիները իսկույն ճամփա ընկան։ Նրանք ճանապարհին հանդիպեցին կախարդին, ով նրանց խորհուրդներ տվեց, բայց միայն կրտսերը ականջ դրեց ու գտավ թռչունին։ Իսկ ավագ որդին սպանեց եղբորը, տարավ թռչունին հոր մոտ իբր ինքն է գտել։ Բայց կախարդական սուլիչի օգնությամբ կրտսեր որդուն գտնում են, իսկ ավագին պատժում։

September 27

Կոմիտաս

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, ԺնևԼոզան և այլն), այդ թվում՝ Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։ Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։

September 27

Филипок

…Ребята ушли в школу. Отец ещё с утра уехал в лес, мать ушла на работу. Остались в избе Филипок да бабушка на печке. Стало Филипку скучно одному, бабушка заснула, а он стал искать шапку. Своей не нашёл, взял старую отцовскую и пошёл в школу. Школа была за селом у церкви… Прибежал Филипок к школе. На крыльце никого нет, а в школе слышны голоса ребят. На Филипка нашёл страх: вдруг учитель его прогонит? И стал он думать, что ему делать. Шла мимо школы бабушка с ведром и говорит: все учатся, а ты что тут стоишь? Филипок и пошёл в школу, снял шапку и отворил дверь. Школа вся была полна ребят. Все кричали своё, и учитель в красном шарфе ходил посередине.
– Ты что? – закричал он на Филипка.
Филипок ухватился за шапку и ничего не говорил.
– Да ты кто?
Филипок молчал.
– Или ты немой?
Филипок так напугался, что говорить не мог. Он посмотрел на учителя и заплакал.Тогда учителю жалко его стало. Он погладил его по голове и спросил у ребят:
– Кто этот мальчик?
– Это Филипок, Костюшкин брат, он давно просится в школу, да мать не пускает его, и он украдкой пришёл в школу.
– Ну, садись рядом с братом, а я попрошу, чтобы мать пускала тебя в школу. Учитель стал показывать Филипку буквы, а Филипок их уж знал и немножко читать умел.
– Молодец, – сказал учитель. – Кто же тебя учил читать?

Филипок осмелел и сказал:
– Мой брат. Я сразу всё понял.
Учитель остановил его и сказал:
– Ты погоди хвалиться, а поучись.
С тех пор Филипок стал ходить с ребятами в школу.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Филипку стало скучно в доме?
Ребята ушли в школу. Отец ещё с утра уехал в лес, мать ушла на работу. Остались в избе Филипок да бабушка на печке. Стало Филипку скучно одному.

2. О чём думал Филипок, стоя перед школой?
Вдруг учитель его прогонит.

3. Кто представил Филипка, что сказал о нём?
Учитель спросил у ребят․ Одноклассник ответил что это Филипок, Костюшкин брат, он давно просится в школу, да мать не пускает его, и он украдкой пришёл в школу.

4. Почему учителю стало жалко Филипка?
Филипок так напугался, что говорить не мог. Он посмотрел на учителя и заплакал.Тогда учителю жалко его стало.

5. За что похвалил мальчика учитель?
 Учитель стал показывать Филипку буквы, а Филипок их уж знал и немножко читать умел.
– Молодец, – сказал учитель.

Задания.

Соедини слова по смыслу:

отец                                                                                 схватился

изба (избушка)                                                             открыл

отворил                                                                          русское национальное жилище

ухватился                                                                      тайком

украдкой                                                                         подожди

погоди                                                                             папа

К словам из первого столбика подберите соответствующие из второго.

большие    буквы                                                   
строгий  учитель                                                      
старший   брат                                                 
красный    шарф                                               
полное   ведро                                                     
отцовская шапка                                                    
добрая   бабушка                                                       
маленький    мальчик                                            
горячая печка                                                        
начальная   школа                                              

К данным словам подберите из текста слова с противоположным значением.
Весело-скучно

потерять -найти

новый-старая

закрыть-открыть

проснуться-заснуть

пуста- полна

говорить-молчать

Проверьте, правильно ли вы поняли содержание рассказа. Согласитесь или возразите.
1. Филипку было скучно дома, поэтому он решил пойти в школу.правильно
2. В школе было очень тихо.неправильно

3. Филипок сказал учителю, что он Костюшкин брат.неправильно

4. Филипок очень хорошо умел читать.правильно

5. Он сам научился читать.неправильно
6. Учитель похвалил Филипка.правильно

7. Учитель сказал мальчику, чтоб он пришёл в школу через год.неправильно

September 27

Վ․ Սարոյան «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» 2 մաս

Առաջադրանքներ

  • Սևացրած բառերի բացատրությունները գտիր բառարանում։
    շառավիղ
    -Շրջանի կամ գնդի կենտրոնը շրջագծի կամ գնդի մակերեսի որևէ կետի հետ միացնող ուղիղ գիծ
    վիթխարի-Չափազանց խոշոր՝ մեծ, հսկայական:
    հուժկու-ուժեղ, հզոր
    վայրագ-Դաժան
    դյուրաբորբոք– Հեշտ բորբոքվող, դյուրավառ
    քմահաճ-Իր քմահաճույքով շարժվող՝ իր քմահաճույքով՝ միայն իր ցանկություններով առաջնորդվող
    սրընթաց-Արագորեն ընթացող՝ վազող՝ շարժվող:
  • Բառարանի միջոցով բացատրածդ բառերով կազմկր գեղեցիկ բառակապակցություններ։
    երկար շառավիղ
    վիթխարի տեսախցիկ
    վայրագ խոսք
    հուժկու հարված
    քմահաճ աղջիկ
    սրընթաց ձի

  • Դեղինով նշվածները բառակազմորեն վերլուծիր և դրանց ածանցներից յուրաքանչյուրով կազմիր երկուական նոր բառ։
    ամենահաստ-ամեն+ա+հաստ-ամենաէժան
    բնավորությամբ-բն+ավոր+ությամբ -ուրախությամբ , ձայնավոր
    անզուսպ-ան+զուսպ -անուղեղ
    Սափրիչ-սափր+իչ-քամիչ
    բնական-բն+ական – ռուսական
  • Արամի զարմիկ Մուրադն իր խելառ բնավորությամբ ում էր նման։
    Արամը զարմիկ Մուրադը իր խելառ բնավորությամբ նման էր քեռի Խոսրովին։
  • Մի քանի բառով բնութագրիր քեռի Խոսրովին։
    Վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդ, ով շատ դյուրաբորբոք էր ու անզուսպ։
  • Բացատրիր մոխրագույնով նշված արտահայտության իմաստը։
    ծնունդ էր առել-ծնվել էր, սերվել էր
September 27

Բազմապատկման և բաժանման հաշվեկանոնները և նրանց բացատրությունը