October 31

Ինքնաստուգում

1. Որտե՞ղ է գտնվում Հայկական լեռնաշխարհը:
 Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական սարահարթների միջև։

2.Որտե՞ղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանի Հանրապետու­թյունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում՝ Հարավային Կովկասում։

3.Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում։
Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը: 

4.Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը, Քասախ և այլն։

5.Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:
Հայաստանում կա բրոնզ, ոսկի, երկաթ։

6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյություների մասին։
Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը:Երևանը կոչվում է վարդագույն քաղաք, որովհետև շենքերը և տները պատրաստում են վարդագույն տուֆից։

7. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:
Երևան, Գյումրի, Վանաձոր։

Հայաստանի Հանրապետության մայրա­քաղաքը Երևանն է: Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը:

8. Թվարկեք Հայաստանի Հանրապետության մարզերը։
Արագածոտն-Աշտարակ, Արարատ-Արտաշատ, Արմավիր-Արմավիր, Գեղարքունիք-Գավառ, Լոռի-Վանաձոր, Կոտայք-Հրազդան, Շիրակ-Գյումրի, Սյունիք-Կապան, Վայոց Ձոր-Եղեգնաձոր, Տավուշ-Իջևան

9. Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ:
Կոտայք

10. Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։
Արմավիր

11. Թվարկեք Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։
Թուրքիան, Վրաստանը և Իրանը։

12. Ի՞նչ է դարը։
100 տարին մեկ դար է։

13. Ի՞նչու են 5-րդ դարը համարում Ոսկեդար։
405թ․ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է Հայկական տառերը։

14. Ո՞ր թվականին է եղել գրերի գյուտը։
405 թվականին։

15. Ո՞ր գիրքն է առաջինը թարգմանվել հայերեն։
Աստվածաշունչ։

October 30

Աշնանային արձակուրդը տաք և ոչ աշնանային Կիպրոսում

Ես իմ արձակուրդը անցկացրել եմ Կիպրոսում։ Մայրիկս, տատիկս և ես։ Այնտեղ տաք էր։ Ամեն առավոտ արթնանում էինք, նախաճաշում և գնում ծով լողալու։ Գնացել էինք մեկ շաբաթով։Նաև ես գնացի հին գյուղ, անունը Լեֆկարա։ Այնտեղ գնեցի հուշանվերներ։ Աշնանը Կիպրոսում աշնան պես չէր, տաք էր, ծառերը կանաչ էին, տերևատափ չկար, քամի չկար։ Այդ պատճառով ես չկարողացա այս անգամ ներկայացնել ու խոսել աշնանային Երևանի մասին։ Այս աշունը տարբերվեց նախորդներից։

October 30

Հ․ Թումանյան․ Սասունցի Դավիթ 1-4-րդ հատված

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
    զարմով դյուցազուն-Աստվածների ցեղից սերված տոհմ
    հռչակն ահարկու-սարսափազդու համբավ
    կորյուն-Առյուծի, վագրի, ինչպես և կետ ձկան ձագ
    ավանդել-Հանձնել ուրիշին, ուրիշի վրա փոխադրել
    շըվաքում-հովանու տակ
    խարջ-Հարկ, տուրք
    դուշման-Թշնամի

  2. Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավո, բարդ, բարդ ածանցավոր։
    անվեհեր=ածանցավոր-ան+վեհ+եր
    անահ=ածանցավոր-ան+ահ
    մեծազոր=բարդ-մեծ+ա+զոր
    անհաղթ=ածանցավոր-ան+հաղթ
    գըլխաբաց=բարդ-գլուխ+ա+բաց
  3. Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
    սև հողին կերթամ ես գերի-գնամ մահանամ ես
    միտք էր անում-մտածում էր
    Իր կամքը լինի-իր որոշումը լինի
    Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը-մահը մեր մոտ էլ կգա
    Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք Մենք էլ նըրանով անմեռ կմնանք- Եթե զավակ ունենան, զավակով կշարունակվի իրենց սերունդը
    Վեր կացավ կըռվով Սասունի վըրա-վեր կացավ, որ Սասունի դեմ կռվի ։
    թուր չառնի իմ դեմ-կռիվ չանի իմ դեմ

  4. Բնութագրեք Ձենով Օհանին, Դավթին, Մսրա Մելիքին։ Ձեր բնութագրումները հիմնավորեք։
    Մսրա Մելիքը չար էր, ագահ, անխիղճ, քանի որ հենց իմացավ Սասնա Մհերը մահացել է, եկավ, որ Սասունը գրավի։
    Դավիթը քաջ էր ու արի, քանի որ չվախեցավ Մելիքից։
    Ձենով Օհանը վախկոտ էր, քանի որ չփորձեց կռվել Մելիքի դեմ։
  5. Ինչո՞ւ Դավիթը հրաժարվեց անցնել Մելիքի թրի տակով։
    Դավիթը էր ցանկանում հպատակվել Մելիքին, նա իր քաջ հոր զավակն էր։
  6. Ինչո՞ւ Առյուծ Մհերն ու իր կիրը Դավիթի ծնվելուց հետո մահացան։
    Աստված զավակ ուղարկեց Մհերին , այն պայմանով, որ այն օրը, որ զավակը ծնվեր, ինքն ու կինը կմահանային։
October 29

ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինը տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:
    Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:
    Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:
    Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:
    Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:
    Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:
  6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:
October 29

Մեսրոպ Մաշտոց

Հայ ժողովրդի անցած պատմական ուղու շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար։ Հենց այս դարում տեղի ունեցան հայող պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր։ Առաջին հերթին ՝ հայոց գրերի գյուտը։

Հայոց գրերը ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է։ Իր գործում Մեսրոպ Մաշտոցը միայնակ չէր․ նրա անբաժան համախոհն ու ընկերն էր Հայոց կաթողիկոսը ՝ Սահակ Պարթևը։ 5-րդ դարի սկզբին ՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականցնել այբուբենի ստեղծման կարևոր գործը․․․

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայմանն է։

Մեսրոպ Մաշտոց
Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։
Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն  ձևականորեն էին քրիստոնյան, երկրում եղած  գրքերը հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը բոլորի համար կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական  գիրը, թարգմանել գրականությունը հայերեն:  Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո,  405թ. վերադարձավ հայրենիք, Վաղարշապատ/այժմյան Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը, որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է/ որը նաև անվանում են Թարգմանությունների Թագուհի/: Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկսվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում:  Եկեղեցիները դառնում են դպրոցներ, որտեղ սկսում են սովորացնել հայերեն: Առաջին հայատառ նախադասությունը Աստվածաշնչից էր, Սողոմոնի առակներից՝ «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը նշանակում  էր՝ ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը:
Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է   36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենը ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10….  Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչու են 5-րդ դարը անվանում Ոսկեդար։
    Հենց այս դարում տեղի ունեցան հայող պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր։ Առաջին հերթին ՝ հայոց գրերի գյուտը։
  2. Ձեր կարծիքով ՝ ինչո՞ւ է ժողովրդի անհրաժեշտ սեփական գիր ունենալ։
    Իմ կարծիքով անհրաժեշտ սեփական գիր ունենալ, որպեսզի մարդիկ նայեն և հիշեն մեր այբուբենը և պատմությունները։
  3. Շարունակե՛ք հետևյալ միտքը․

Մեսրոպ Մաշտոցի կատարած գործն անգնահատելի է, քանի որ նա ստեղծել է հայոց գրերը, որով օգնել է, որ հայ ազգն ունենա իր դեմքը և չձուլվի մյուս ազգերին։

October 29

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

1․ Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

Հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: 

2. Ւ՞նչ է դարը:
100 տարին 1 դար է։

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:
Ես ծնվել եմ 21-րդ դարում։

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ.-1-ին դար
301թ.-4-րդ դար
2019թ.-21-րդ դար
405թ.-5-րդ դար
451թ.-5-րդ դար
1031թ.-11-րդ դար
1890թ.-19-րդ դար
1900թ.-20-րդդար
678թ.-7-րդ դար
980թ.-10-րդ դար
760թ.-8-րդ դար
540թ.-6-րդ դար