October 9

Ծագումով որտեղի՞ց ես

Ազգանվան ձևավորումն ու զարգացումը սերտորեն կապված են արտադրական հարաբերությունների զարգացման հետ։ Հին և միջին դարերում ազգանուն կրում էին ազնվական ընտանիքևերը՝ Մամիկոնյաններ, Արծրունիներ:

Միջնադարյան Հայաստանում նշանավոր ընտանիքները հիշատակելիս՝ նրանց ընդհանուր ճանաչում գտած ազգանվանն ավելացվում էր «ազգ», երբեմն՝ «տուն» բառերը՝ «ազգն Մամիկոնյաց», «ազգն Ռշտունյաց», «Տունն Արծրունյաց» և այլն։

Երբեմն մարդկանց անվանը կցվում էր նրանց ծննդյան կամ հիմնական գործունեության վայրի անունը, որը և ազգանվան դեր էր կատարում (Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, երսես Լամբրոնացի)։ Կապիտալիստական արտադրական հարաբերությունների կազմավորման շրջանում, երբ վերանում է տարբեր վայրերի մեկուսացումը, տեղի է ունենում բնակչության տեղաշարժ, աշխուժանում է առևտուրը, և մարդու ինքնությունը հաստատող փաստաթղթերը դառնում են անհրաժեշտություն, ազգանունը լայն տարածում և ճանաչում է գտնում։ 

Հայերն ունեն այս կամ այն ազգակից խմբին պատկանելը մատնանշող «ունի» ուրարտական վերջածանցը, որը հնում բնորոշ էր նախարարական տոհմերին (Ամատունի, Բագրատունի, Ռշտունի, Արծրունի ևն)։ Զանգեզուրի ազգագրական շրջանին հատուկ են «ենց», «ունց», «ոնց» և «անց» վերջածանցները։ Ամենատարածված վերջածաևցը «յան»–ն է, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է 5-րդ դարից և լայնորեն տարածվել է 19-րդ դարից։ Ազգանունն առաջանում է նաև զբաղմունքի կամ մասնագիտության անվանումից (օրինակ՝ Դարբինյան, Ոսկերչյան, Ժամագործյան)։ Կան մականունից կամ տեղանունից առաջացած ազգանուններ (Կարճիկյան, Չոլախյան, Բայբուրթյան, Երևանցյան)։ Հայկական ազգանունները երբեմն կազմվում են գործունեությամբ աչքի ընկած կնոջ անունից (Մանանդյան, Շուշանյան)։

  • Ի՞նչ գիտեք ձեր բնակավայրի մասին.
    — որտե՞ղ է գտնվում,
    Իմ բնակավայրը գտնվում է Հայաստանում։

  • – նախկինում ինչպե՞ս է կոչվել:   
    Հին ժամանակներում Հայաստանը կոչվել է Հայք։
                                                                           
    -Քո բնակավայրի անունը որտեղի՞ց է առաջացել։
    Իմ բնակավայրի անունը առաջացել է Հայկ անունից։
  • Որտե՞ղ են ծնվել քո ծնողները, պապիկներն ու տատիկները։
    Իմ ծնողները, պապիկ տատիկները ծնվել են Հայաստան Գյումրի և Երևան։
  • Ի՞նչ հետաքրքրական,պատմություններ գիտեք ձեր  բնակավայրերի մասին։