December 16

Մայրենիի հաշվետվություն

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանչյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։ Մայրենիի բաժին

դեկտեմբեր-7

նոյեմբեր -15

հոկտեմբեր -16

սեպտեմբեր -13

Տեսանյութերը և ձայնագրությունները առանձին չեմ հրապարակել։

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքների ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, յուրաքանչյուրից առանձնացրեք այն, ինչ ամենից լավ եք հասկացել։

Ուսումնասիրել ենք՝

Հնչյունաբանություն- Տառ և Հնչյուն, սովորել ենք տարբերակել տառն ու հնչյունը և հասկանալ, թե բառը քանի տառ ու քանի հնչյուն ունի, օրինակ՝ մարդ բառն ունի չորս տառ, չորս հնչյուն, իսկ եղևնի բառն ունի հինգ տառ, բայց յոթ հնչյուն

Շեշտ և հնչյունափոխություն-Հայերենում շեշտը կայուն շարժական է։ Կայուն է, քանի որ միշտ դրվում է բառի վերջին ձայնավորի վրա, շարժական է, քանի որ տեղաշարժվում է, երբ բառը վերջից նոր բաղադրիչներ է ստանում։ Այս շարժից էլ շեշտից զրկված ձայնավոր հնչյունը թուլանում է և հնչյունափոխվում կամ սղվում, օրինակ ՝ գիր-գրչաման, գույն-գունավոր

Բառակազմություն – Բառերն ըստ կազմության լինում են պարզ, պարզ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր բառեր ։ Օրինակ երգ բառը պարզ է, երգեցիկ բառը պարզ ածանցավոր, երգուպար բառը բարդ , իսկ ժամերգություն բառը բարդ ածանցավոր։


3․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք ըստ ամսաթվերի, չմոռանաք գրել հեղինակի և գրքի անվանումը։

Ով աշխատի նա կուտի

Ստեփան Զորյան | Պապն ու թոռը

Մի գիշեր անտառում․ Ստեփան Զորյան

Ստեփան Զորյան | Եղևնին

Ստեփան Զորյան | Շաքարաման

Ստեփան Զորյան | Վճռական մարդը

Ստեփան Զորյան | Ձմռան գիշեր

Ստեփան Զորյան | Մայթերի վրա

Օշոյի առակները․ Հրեշը


4․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեությունն է հետաքրքրում, ինչո՞ւ։

Ինձ հետաքրքրում է գիրք-տետրով աշխատել, որովհետև շատ հետաքրքիր առաջադրանքներ կան։ Նաև դուր են գալիս լեզվական առաջադրանքները։

5․ Ի՞նչ նախագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։

Մենք բազմազան գործունեություններ ենք կատարում մայրենիի դասընթացի շրջանակում։ Կուզեի ավելի շատ աշխատեինք ուղղագրության վրա։

6․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։

Համո Սահյան․ Եղևնին
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա. Հովհ․ Թումանյան

Երկու սև ամպ. Հ․ Թումանյան
Ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է․ Համո Սահյան
Մշուշների շղարշի տակ․ Համո Սահյան

Առավոտ․ Հ․Թումանյան

Աշուն օր
Ծառեր, թըփեր լեցուն միրգ

Ամենից շատ ինձ դուր է եկել Եղևնին, քանի որ ամանորյա թեմայով է։

7․ Գիրք-տետրով աշխատանքից ո՞ր էջերը չեք լրացրել, որ առաջադրանքներն են ձեզ դուր գալիս, որո՞նք դուր չեն գալիս և ինչո՞ւ։

Պահանջված բոլոր էջերը լրացրել եմ։ Ինձ դուր են գալիս լեզվական առաջադրանքները, դուր չեն գալիս ստեղծագործական առաջադրանքները։

8․ Քանի՞ ստեղծագործական աշխատանք եք գրել սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Հերթով գրեք դրանց վերնագրերը և հղումները դրեք վերնագրերի վրա։

Ես ունեմ 13 ստեղծագործական աշխատանք։

Եթե կենդանիները խոսել իմանային

Իմ սեպտեմբերը

Իմ ամառային հանգիստը

Կոմիտաս

Երաժշտությունը իմ կյանքում

Ճամփորդություն դեպիԿոմիտասի թանգարան

Մեր բակի աշունը

Շորոր․Կոմիտաս

Իմ սիրելի սեբաստացին

Իմ դպրոցի յոթ հրաշալիքները

«Իմ նվերը կրթահամալիրին»

Սեբաստացիական հանելուկներ

Փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին


9․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    Մայրենիի դասերը ինձ հետաքրքիր են, մենք շատ հետաքրքիր դասեր ենք անցնում։ 5 միավոր
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/
    Կատարում եմ մայրիկիս օգնությամբ։
  • մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    Մայրենիի ուսուցչուհին շատ արդյունավետ ու բազմազան է անցկացնում դասընթացը։ 5 միավոր

    Ես իմ կատարած աշխատանքը գնահատում եմ 5 միավոր։

10․ ի՞նչ կավելացնեք մայրենիի հաշվետվությանը։

Այս 4 ամիսների ընթացքում կատարել ենք նաև այլ աշխատանքներ, որոնց մասին առանձին հարցեր չկային։ Նաև լրացուցիչ աշխատանքներից կուզեմ նշել դերերով ընթերցումները։

June 8

«Ելք» ստուգատես

Ես Արիանան եմ։Ես գնում եմ ձյուդոյի։Ես շա՜տ եմ սիրում ճամփորդել, նկարել, երգել, պարել և չմուշկ վարել։Ես կարողանում եմ լողալ և ցատկապարանով ցատկել։ Ես տանը դիտում եմ մուլտֆիլմեր։Ես կարդում եմ հեքիաթներ։Այդ հեքիաթները պատմում եմ մայրիկիս և հայրիկիս։Ես ամեն կիրակի հայրիկիս հետ գնում եմ այնտեղ որտեղ ուզում եմ։Ես ունեմ քույրիկ և եղբայր։ Նրանց անուները Մերիբելլ և Արման է։ Ես շատ եմ սրիում նրանց։Ես նրանց հետ շատ եմ խաղում։

Ընթերցանություն՝

Ես այս տարի ես ընթերցել եմ «Երբ մտքերը սառչում են օդում» հեքիաթը։Դա իմ ամենա դուր եկած հեքիաթն է և խորհուրդ կտամ, որ բոլորը կարդան։

Մաթեմատիկա՝

Մաթեմատիկայից ես լուծել եմ շատ խնդիրներ։ Ես մաթեմատիկայից սովորել եմ գումարում, հանում, բաժանում, բազմապատկում , պատիկներ և պարագիծ։ Ես նաև սովորել եմ սյունակաձյև գումարում, հանում, բազմապատկում, բաժանում։

Մարմնակրթություն՝

Ես այս տարի գնացել եմ հեծանվավարության և սովորել եմ երկու ականի հեծանիվ վարել։ Ես լողի չեմ գնացել, բայց կարողանում եմ լողալ և ես շատ եմ սիրում լողալ։ Ես գնում եմ ձյուդոյի այնտեղ ես սովորել եմ գցումներ։Ես խաղացել եմ Էստաֆետային խաղեր։Ես նաև գնացել եմ կարատեյի և սովորել եմ ցատկապարանով ցատկել։

Отчет по русскому языку

Меня зовут Ариана. Я занимаюсь дзюдо. Люблю путешествовать, рисовать, петь, танцевать, кататься на коньках. Умею плавать и прыгать. Дома смотрю мультики Читаю сказки Рассказываю эти сказки маме и папе Каждое воскресенье хожу куда хочу с папой У меня есть сестра и брат. Их зовут Мерибель и Арман. Я люблю их․

  1. Расскажите, что вы успели сделать за этот учебный год? Я научился читать по-русски в этом году․
  2. Какие тексты вы прочитали, перечислите несколько текстов. Снеговик,весна, зима,дом.
  3. Какие тексты вам понравились?Снеговик.

English report

My name is Ariana.

I am eight. I am a schoolgirl .

This year I have learnt many new things .

I can speak about seasons .

I know months and weekdays .

I can count from one to one thousand.

I can describe me, my friend, my house.

I can tell the exact time.

I know two tense forms: Present Simple and Present Continuous.

Մեդիահմտություն՝

Այս տարի ես սովորել եմ բլոգում խմբագրել, նկարներ խմբագրել, բաժին տեղադրել նաև սովորել եմ ընկերներիս բլոգները մտնել։ Ես սովորել եմ Power Point ծրագրով աշխատել։

Իմ աշխանքները կարող եք տեսնել այստեղ։

Ես իմ բլոգում ունեմ 65 հրապարակում։

Ես և շրջակա աշխարհը՝

ես իմացել եմ, որ աղբը պետքե տեսակավորել։Ես իմացել եմ համբարձման ծեսի մասին։Մենք իմացել ենք Արևի, Լուսնի, աստղերի մասին։Մենք գնացել ենք ագարակ։

Կերպարվեստ՝,տեխնոլոգիա

Ես սովորել եմ օրիգամի նավակ պատրաստել։Մենք գուաշով նկարել ենք գարուն, ամառ, աշուն, ձմեռ։Մենք սովորել ենք Paint ծրագրով աշխատել։Մենք նկարել ենք մատիտներով և գուաշներով։Մենք պատրաստում ենք էկո պայուսակներ։

Ճամփորդություն՝

Ես շատ եմ մասնագցել ճամփորդությանը։Ինձ շատ էր դուր եկել ջրի գործարանը, որովհետև այնտեղ մեզ հյուրասիրեցին հյութեր։

Իմ նյութերը կարող եք տեսնել այստեղ։

January 30

Ձմեռային ճամբարի հաշվետվություն

Մենք գնացել ենք Ջրվեժ։ Այնտեղ մենք սահել ենք սահնակով։ Մենք նաև այցելել ենք  «Փոքրիկ Էյնշտեյն>> գիտության թանգարան, որտեղ շատ հետաքրքիր բաներ ենք տեսել։

Մենք ընթերցել ենք <<Բարոն Մյուհաուզենի արկածները>>։ Մենք գնացել ենք Մայր դպրոց և այնտեղ մարզվել ենք։

Մենք պատրաստել ենք էջանիշ։ Մենք սովորել ենք Quizzes -ով աշխատել: Աշխատել ենք նաև Powerpoint-ով։ Ազգային խաղեր էլ ենք խաղացել։

January 19

Հաշվետվություն

Մայրենի

Մենք մայրենիից սովորել ենք շատ տարբեր հեքիաթներ։ Ես շատ եմ սիրում <<Մկների ժողովը>> հեքիաթը։ Մենք ամեն օր սովորում ենք։ Ես ունեմ շատ գրառումներ։ Սեղմեք այստեղ,որպեսզի տեսնեք։

Մաթեմատիկա

Մենք մաթեմատիկայից սովորել ենք տարբեր խնդիրներ։ Մենք սովորել ենք մաթեմատիկայից սյունակաձև գումարում և հանում։ Մենք նաև սովորել ենք գումարում, հանում, բազմապատկում, բաժանում և պարագիծ։ Մենք խաղացել ենք մաթեմատիկական խաղեր։

English Report

My name is Ariana.

 I am eight years old.

I can write read in English.

I can translate from English into Armenian and vice versa.

I can count from one to one million.

I can make words and sentences plural.

I know professions, names of clothes and colours.

I can tell about me, my family and my friends.

Մարմնակրթություն

Մենք այս տարի հեծանիվ ենք վարում և լողում ենք։ Մենք նաև գնում ենք Մայր դպրոց։Այնտեղ մարզվում ենք։ Մենք նաև խաղեր ենք խաղում։

Տեխնոլոգիա

Մենք նկարել ենք մատիտներով և գուաշով։ Մենք նկարել ենք փայտի վրա և պատրաստել ենք խաղալիքներ։ Մենք նաև նկարել ենք թղթերի վրա տարբեր նկարներ։ Մենք նաև պատրաստել ենք էջանիշ։