December 8

Ստեփան Զորյան | Մայթերի վրա

Այս պատմվածքը հեղինակի տան դիմաց երկու մուրացողների մասին է՝ մեկը մի զառամ ծերունի, իսկ երկրորդը մի ջահել կին արևառ դեմքով ու բազեի աչքերով։ Մեկը մուրում էր փողոցի հարավային մայթում, մյուսը՝ հյուսիսային։ Նրանք համարվում էին մրցակիցներ և թվում է այդքան էլ հաշտ չէին։ Կինը հաճախ նկատելով հարուստ անցորդների անցնում էր ծերունու մայթ, որտեղից ծերուկը նրան վռդնում էր։ Հաճախ այդ ամենը ավարտվում էր կռվով։ Մի օր էլ այնպես վիճեցին, որ բանը հասավ ծեծուջարդի, որի ժամանակ ծերունին մնալով առանց ձեռնափայտի տապալվեց գետնին, իսկ երբ երկար ժամանակ անց պառկած տեղից նստեց, շատ գունատ էր։ Հաջորդ օրը նա չհայտնվեց փողոցում, նա չերևաց նաև մյուս օրերին և շաբաթներին։ Հեղինակն անընդհատ մտածում էր ծերունու մասին և ինքն իրեն հարց տալիս, թե ուր անհայտացավ նա։ Մի օր էլ մուրացիկ կնոջից տեղեկացավ, որ ծերունին մահացել էր։ Հիմա փողոցի երկու մայթերն էլ կնոջ տրամադրության տակ էին, հիմա նա ավելի ուրախ էր մի մայթից մյուսն անցնում և հիմա բոլոր անցորդների ողորմած կոպեկները ամբողջությամբ իրենն էին։


Posted December 8, 2022 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*