May 7

Լեզվական կարողություններ և հմտություններ

1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Ես ոնց որ միշտ երազ էի տեսնում ոնց ես հարուստ էի դարձել, մեկ էլ մայրիկս ասում է․
— Արիանա արթնացի։
Ես արթնացա մայրիկս ասաց․
— Այսօր ի՞նչ ես հագնելու։
Մայրիկս ոնց որ միշտ տվեց իմ ամենաչսիրած հագուստը և ստիպեց հագնել։ Դրանից հետո ես գնում եմ խոհանոց, և մայրիկս շատ ուտելիքներ է թվարկում, բայց ես ոչ մի բան չեմ ուզում ուտել և վերջը շոկոլադ եմ ուտում։ Դպրոց գնալուց առաջ մայրիկս ինձ ժամը 8։04 ասում է գնա դպրոցի ավտոբուսին սպասիր, բայց ես միշտ դուրս եմ գալիս ժամը 8։08։ Հասնում եմ դպրոց և գրում եմ ընկերուհուս․
—Այսօր գալո՞ւ ես։
Մի քանի րոպե անց ընկերուհիս գրում է։
—Գալիս եմ։
Դաս ենք անում, իսկ երբ դասերը վերջանում են, ես արագ գնում եմ ինձ տուն բերող մեքենայի մոտ և գնում տուն։ Երբ գալիս եմ տուն, մայրիկս նստած գործ է անում և ասում․
—Ոն՞ց անցավ։
Իսկ հետո ասում է իմ անենաչսիրած նախադասությունը։
—Դասերդ արե՞լ ես։
Ես իհարկե ասում եմ այո։
—Անգլերե՞նն էլ,- ասում է մայրիկս։
— Այո։
Իսկ հետո․
—Ի՞նչ ես ուտելու։
Վերջը թվարկածներից իմ սիրած ուտելիքն եմ ուտում ու գնում խաղալու։



Posted May 7, 2024 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*