December 4

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր, բառարանով բացատրիր

    բացատ- դատարկ տեղ, անտառի մեջ ծառերից ազատ տարածություն 
    բողբոջ-առաջին ծիլը
    սոսափել-սկսվալ, շնկշնկալ, խարշափել, խշրտալ, փսփալ, շշնջալ, շխրտալ
    դալար-կանաչ (բույսերի մասին)


  2. Դեղինով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրիր դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:

    ընկերություն-կեր
    բուրմունքով- բույր
    փշատերև- փուշ
    գեղեցկությամբ- գեղ
    լռեցին- լուռ
    բվին- բու
  3. Սևացրած բառերում գծիկների փոխարեն լրացրու բաց թողնված տառերը։ Գրելուց հետո բառարանով ինքդ քեզ ստուգիր։
  4. Տեքստի մեջ վադագույնով ընդգծիր այն հատվածը, որից իմացանք, թե ինչու Ձմեռ Պապը փշատերևին «Տոնածառ» անվանեց:
  5. Բնութագրեք փշատերևին 3 հատկանիշով:
    Բարի, մեծահոգի, ներողամիտ
  6. Ինչո՞վ էին աշնանը պարծենում անտառի ծառերը:
    Գարնանը անտառի ծառերը պարծենում էին իրենց գեղեցկությամբ։ Իսկ աշնանը տխուր լռում էին։
  7. Քո կարծիքով ինչո՞ւ եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա:
    Եղևնին մեծահոգի էր ու բարի․ նա կամեցավ, որ մյուս ծառերն էլ զարդարված լինեն։
  8. Ընդամենը մեկ բառով ասա

Ա. Ինչպիսի՞ն էր այս պատմվածքը Ուսուցանող

Բ. Ի՞նչ գույնի էր Սպիտակ

Գ. Ի՞նչ զգացիր ՈՒրախություն

December 4

Իմ ընտանիքը

  1. Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի:
    25+8=33
    33+4=37
    8+4=12
    37-12=25
  2. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:
    32-20=12
    12+6=18
    32+6=38
    38-18=20
  3. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
    5×7=35
    5+5=10
    35+5=40
    40:10=4
  4. Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։
    70:7=10
    10+5=15
    70+5=75
    75-15=60
  5.  Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
    4×2=8
    30+8=38
  6. 2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
    18+2+2=22
    22+2+2=26
  7. 5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։
    66+5+5=76
    76+3+3=82
  8. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։
    9+25=34
    34+3=37
    9+6=15
    37+6=43
    43-15=28
  9. Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
    8-3=5
    5+28=33
    33+4=37
    (37+5)-(8+5)=28
  10.  Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
    35+5=40
    40:5=8
  11. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։
    7:7=1
    1+3=4
    7+3=10
    10+4=14
  12. Սիրելի  սովորողներ, այժմ  կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների   վերաբերյալ խնդիրներ։

    1.Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, որքան մայրիկս ինձնից մեծ կլինի 5 տարի հետո։
    9+25=34
    34+5=39
    9+5=14
    39-14=25
    2.Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  5 տարով։ 3 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։
    9+25=34
    34+5=39
    9+3=12
    39+3=42
    42-12=30
    3.Կարինեի և  իր մայրիկի  տարիքների գումարը  33 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 2 տարի հետո։
    2×2=4
    33+4=37
    4.Արիանայի մայրիկը 34 տարեկան է, իսկ Արիանան նրանից փոքր է 25  տարով։ 5 տարի հետո Արիանան մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:
    34-25=9
    9+5=14
    34+5=39
    39-14=25
    5. 2 տարի առաջ   իմ և Մայրիկիս տարիքների գումարը 39 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 1  տարի հետո։
    39+2+2=43
    43+1+1=45