April 7

Կլիմա, դրա հիմնական տիպերը

  1. Ի՞նչ է կլիման:
    Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
    Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
    Կլիման ձևավորվում է մի շարք գործոններով, օրինակ` աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
    Մեր բնակավայրի կլիման ձևավորող հիմնական գործոնը տեղանքի բարձրությունն է:

  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:
    Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Ցամաքային:
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
    Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
    Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիներն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
April 7

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
    Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
    Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
    Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    Ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
    կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
April 7

Մարտ  ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

April 7

Ընձուղտների մասին տեղեկություններ

Սովորական ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է։ 6 մ-ի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը։ Կենդանու զանգվածը հասնում է 750 կգ-ի։ Ընձուղտի առջևի ոտքերը հետևիններից ավելի երկար են։ Ընձուղտներն ունեն սուր տեսողություն և շատ արագավազ են։ Սնվում են ճյուղերով ու տերևներով։ Ընձուղտները ունենում են 1 ձագ։ Սովորական ընձուղտների քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում դրանք լրիվ անհետացել են։  Ընձուղտները կարող են ցատկել և հաղթահարել մինչև 1,85 մ բարձրություն։

April 7

Վախթանգ Անանյան․ Թուխիկը

1․ Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:
աղվամազ-փափուկ մազ
ծերպ-ճեղք, մի բանի մեջ բացված արանք
թախանձել-աղաչել
թանձր-պինդ

2․ Բացատրիր հետևյալ նախադասությունը. Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Քաղաքում Թուխիկը հայտնի էր դառձել։

3․ Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:
Բայց որովհետև ագռավը հաճախ մարդուց շատ է ապրում, ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն:

4․ Նկարագրիր Թուխիկին:
Թուխիկը գորշ և մեծ էր։

5․ Քո կարծիքով, իրակա՞ն է այս պատմությունը:
Իմ կարծիքով իրական է։

6․ Տեքստից դուրս գրիր 4-ական գոյական, ածական, բայ, դրանք դիր ուղիղ ձևով։
Գոյական
Բժիշկ, ագռավ, կերակուր, որսորդ

Ածական
Գորշ, խելացի,փետրավոր, թանձր

Բայ
Գալ, կապվել, ծածկվել, նստել

April 7

Ոսկե ձուն

Այս հեքիաթը մի գյուղացու մասին է, ով ուներ կախարդական սագ, որn ամեն օր ոսկե ձու էր ածում: Գյուղացին երջանիկ էր, քանի որ սագը ածում էր բավականաչափ ձու, որպեսզի բավարարի գյուղացու և նրա ընտանիքի պահանջները: Մի օր էլ գյուղացու գլխում մի միտք ծագեց, թե ինչպես անի, որ սագը սկսի ավելի շատ ձու ածել։ Գյուղացին ցանկանում էր միանգամից եղած բոլոր ձվերը իրենով անել, որպեսզի վաճառի և հարստանա առանց ամեն օր նոր ձվի սպասելու:Գյուղացին ոզում էր մորթել սագին և և ստամոքսի ձվերը վերցնել, բայց երբ մորթեց տեսավ, որ ստամոքսում միայն աղիք և արյուն է: Գյուղացին հասկացավ, թե ինչ մեծ սխալ է արել և սկսեց արտասվել։ Այստեղից է առաջացել անգլիական ասացվածքը՝ մի սպանեք այն սագին, որը ոսկե ձվեր է ածում: