October 31

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ. Հ․ Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։

Գահ-Թագավորական բարձր աթոռ

Հողմ-Ուժեղ քամի

Հալածել -Տանջել

  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։

վաղուց- նոր

բարձր-ցածր

չար- բարի

բաժնել-միացնել, միավորել

լայն-նեղ

տանել-բերել

միասին-բաժան, անջատ

  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»

Սարերի կանաչ խոտերի մասին է գրված այս տողում։

  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։

Ինձ դուր է գալիս սև ամպը, քանի որ դա ցուրտ եղանակի նշան է, իսկ ես սիրում եմ ցուրտ եղանակին տանը տաք ծածկոցի տակ թեյ խմել։

  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Մի անգամ երկու սև ամպ իրար կպան: Այդ օրը շատ ցուրտ օր էր։ Ամպերը իրարից չէին բաժանվում, բայց քամի սկսվեց։ Քամին փորձում էր նրանց բաժանել։ Նրանք գրկել էին իրար, որ չպոկվեն, բայց քամին ավելի ուժեղ էր։ Սև ամպերը բաժանվեցին, բայց խոստացան, որ մի օր անպայման կհանդիպեն։


Posted October 31, 2022 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*