October 20

Իմ սիրելի ճամփորդությունը

Մայիսի 3-ին մենք գնացել էինք Գառնի։ Գառնին գտնվում է Կոտայքի մարզում։ Այնտեղ մենք գնացինք ջրի գործարան։ Գործարանում մենք տեսանք ինչպես էին շիշ պատրաստում, հետո մեզ հյուրասիրեցին ջուր , հյութ և փոքր շիշ, որը մեծանում է և դառնում մեծ շիշ։ Հետո մենք նախաճաշեցինք և մի քիչ խաղացինք։ Խաղալուց հետո մենք գնացինք Քարերի սիմֆոնիա, որտեղ տեսանք Ազատ գետը։ Մենք ուզում էինք մաքրություն անել, բայց տեսանք, որ այնտեղ մաքուր է։ Մենք այնտեղ էլ նախաճաշեցինք։ Հետո գնացինք Գառնու տաճար։ Դա միակ հեթանոսական տաճարն է, որը պահպանվել է։

Այնտեղ նկարվեցինք և նշեցինք Արշիի ծննդյան օրը։ Քարերի սիմֆոնիայում ընկեր Մարիամը մեզ թույլ տվեց հեռախոսով նկարվել։ Մենք ընկեր Մարիամի հետ էլ նկարվեցինք։

October 20

Հարավային Ամերիկա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ  երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխել, որն ունի (1054 մ) մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է, 6.960 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է  6.440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։