October 29

Առասպել

Առասպել, միֆ (հուն․՝ -խոսք, ասք, ավանդություն), ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։

Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։

Լեգենդ

Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է գերբնական տեսք։ Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է

October 29

Ես Սեբաստացի եմ

Ես Արիանան եմ, Սեբաստացի եմ, սովորում եմ 4․3 դասարանում, 2-րդ դասարանից հաճախում եմ Արևմտյան դպրոց։ Հիմա կպատմեմ մեր դպրոցի մասին։ Մենք անցնում ենք մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն, տեխնոլոգիա,բնագիտություն, հայրենագիտություն, մարմնակրթություն և ընտրությամբ գործունեություն առարկաները։ Մեր դպրոցում կան լողավազաններ՝ բաց և փակ, ագարակ։ Մենք 4-րդ դասարանից սկսած դասերը կատարում ենք համակարգչով մեր բլոգերում, տնային հանձնարարությունները գտնում ենք ուսուցիչների բլոգերում։ Հետաքրքիր է սովորել Սեբաստացիում ու լինել Սեբաստացի։

October 29

Մայրենիի հոկտեմբերի ֆլեշմոբ

1. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր:

Ա. Գոյ, , փոքր, տուն, համ, ուխտ:

Բ. Ան-, -իկ, -ավոր, -եղ, , -ական:

գոյական, փոքրիկ, անտուն, համեղ, ուխտավոր

2. Տրված բառերից մեկում <<իկ>> մասնիկը հոգնակիակերտ (շատ) իմաստով է գործածվել: Նշի՛ր այդ բառը։

փոքրիկ

մկնիկ

կապիկ

մարդիկ *

3. Փոխի՛ր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացի՛ր նոր բառեր։

Մարդ, տանձծանր, կարագ, հայր, շապիկ, տուն։

սարդ, տանկ, մանր, մարագ , մայր, կապիկ, շուն

4. Բառակապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ բառով։

Բարձր ձայնով -բարձրաձայն

պոչ չունեցող-պոչատ

նավ վարող-նավավար

վեպ գրող-վիպասան

արագ ընթացող-արագընթաց

մեղուների խումբ-պարս

ձիերի խումբ-երամակ

5. Երկու շարքից առանձնացրո՛ւ դարձվածքն ու  նրա բացատրությունը։

Ա. Ադամից սկսած, առյուծ կտրել, ամպի չափ, արձան կտրել, աչքերին լույս գալ, գայլ տեսած, ականջին օղ անել, բազեի աչք :

Բ․ Սուր տեսողություն, մտապահել, շա՛տ, շա՛տ հին ժամանակներից, խիզախանալ, շատ, քարանալ, լուսավորվել, սարսափած։

Ադամից սկսած-շա՛տ, շա՛տ հին ժամանակներից, առյուծ կտրել- խիզախանալ, ամպի չափ-շատ, արձան կտրել-քարանալ, աչքերին լույս գալ -լուսավորվել, գայլ տեսած-սարսափած, ականջին օղ անել- մտապահել․ բազեի աչք-սուր տեսողություն

6. Երկու շարքից առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը:

Ա. Անկուշտ, ազատել, գագաթ, եփվել, զանազան, աղաչել, երփներանգ:

Բ. Փրկել, կատար, գույնզգույն, տարբեր, պաղատել, ագահ, եռալ:

անկուշտ- ագահ, ազատել-փրկել, գագաթ-կատար, եփվել-եռալ, զանազան-տարբեր, աղաչել-պաղատել, երփներանգ-գույնզգույն

7. Գուշակի՛ր հանելուկը․

Երբ խոր աշնանը հին շորն է հանում,

Զարդարանքներից մեկեն մերկանում,

Քամին ցրում է զարդերը նրա

Ու տիրակալ է իրեն հռչում:

Անտառ

8. Նայի՛ր տեսանյութը, գրի՛ր քեզ համար ամենահետաքրքիր փաստը, տեղեկությունը։

Կոմիտասով սկզբնավորվում է հայ երաժշտության պատմության նոր դարաշրջանը։

9. <<Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․>>  շարունակելով միտքը՝ հորինի՛ր պատմություն։

Ամեն , ամեն ինչ ոսկեզօծվել է։ Անտառները ոսկի են հագել։ Միայն մի ծառ կա անտառում, որ չունի ոսկե զգեստ։ Նա ամառ-ձմեռ մեկ կանաչ զգեստ է կրում։ Բայց միևնույնն է չքնաղ է։ Բոլոր ծառերը նրան շատ են սիրում, քանի որ նա տարբեր է։ Բայց մի օր ոսկեզօծ ծառերը արթնանում են և չրեն գտնում իրենց տարբերվող ընկերուհուն։ Նրան տարել են մարդիկ իրենց տուն, որ նա զարդարի իրենց տունն իր գեղեցկությամբ Նոր Տարվա տոնի առթիվ։ Նա Եղևնին է։