September 15

Ով աշխատի նա կուտի

Լինում է չի լինում մի մայր ու տղա, որոնց ունեցածը ընդամենը երկու եզ էր։ Մի անգամ , երբ մայրը հիվանդ էր, սիրտը եզան միս ուզեց, խնդրեց տղային եզը մորթել, միսը եփել, տալ ուտի։ Տղան սկզբում վարանեց, մտածեց, որ մեկ եզով չեն կարողանա դաշտը վարել, բայց չուզեց մերժել մորը և մորթեց։ Երբ վարելու ժամանակը եկավ նա մոր համաձայնությամբ մորը լծեց մյուս եզան հետ և սկսեց վարել։ Այդ ընթացքում նրանց է նկատում թագավորի ծառան և գնում զարմացած պատմում է թագավորին։ Թագավորը տղային կանչում է իր մոտ, հարցուփորձ անում, իմանում եղելությունը և իր կատաղած ցուլը նվիրում տղային, որ տանի, սովորեցնի, լծի։ Տղան տանում է ցուլին, 3 օր սոված է պահում, հետո մի բուռ խոտ է տալիս, տանում եզան հետ լծում։ Երբ թագավորը տեսնում է, որ տղան կարողացավ սւվորեցնել ցուլին, իր աղջկան կնության տվեց տղային։ Աղջիկն առաջին օրերին ոչ մի գործ չէր անում, և տղան նրան ուտելու ոչինչ չէր տալիս։ Երբ աղջիկը սկսեց գործ անել, տղան նրան հաց ու ջուր տվեց։ Չէ որ ով աշխատի նա կուտի։


Posted September 15, 2022 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*