September 9

Իմ ամառային հանգիստը

Ես ամառային արձակուրդներին գնացել եմ Եգիպտոս։ Եգիպտոսը գտնվում է Աֆրիկայի հյուսիսում, այնտեղ շատ շոգ էր։ Մեր հյուրանոցն ուներ երեք ափ և հինգ լողավազան։ Ծովի մեջ կային շատ ձկներ և քարեր, որոնք ինձ չէին թողնում լողալ, դրա համար ես միշտ գնում էի լողավազան, որ այնտեղ լողայի։ Հյուրանոցն ուներ տարբեր լողավազաններ․ մեծերի համար երեք հատ, իսկ փոքրերի համար երկու հատ։ Այնտեղ փոքրերի լողավազանում կային փրկարարներ, որ հետևում էին, որ երեխաները չխեղդվեն։ Այնտեղ նաև կար ակվապարկ․ ջուրը բոլոր լողավազաններում և ծովում միջին ջերմաստիճանի էր։ Եգիպտոսում 2 ժամով ավելի հետ էր ժամանակը, քան Հայաստանում։ Ամեն առավոտ գնում էի լողավազան, որովհետև այնտեղ ամեն առավոտ պարեր էին պարում, և պետք է նայեինք ոնց են նրանք պարում և այդպես պարեինք։ Գիշերը գնում էինք դահլիճ և այնտեղ նույնպես պարում էինք։ Ես գնացել էի Եգիպտոս 7 օրով մայրիկիս հետ։


Posted September 9, 2022 by arianaharutyunyan in category Ամառ, ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*