September 8

Իմ սեպտեմբերը

Ես սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ը չեմ հաճախել դպրոց, և կան բաներ, որոնք չեմ նկատել, բայց ես նկատել եմ, որ դպրոցում շատ սիրուն ծառեր են աճել։ Դպրոցի բակում ավելացել է կատու, կատուն մոխրագույն է։ Արդեն դպրոցում 3 կատու կա։ Ավելացել են նոր ուսուցիչներ, փոխվել է անգլերենի դասատուն․ կարող եք նրա բլոգը տեսնել այստեղ։ Մաթեմատիկայի դասատուի բլոգը կարող եք տեսնել այստեղ։ Նաև մաթեմատիկայի դասատուն է փոխվել, որովհետև մեր դասատուն՝ ընկեր Սոնան 4-5 դասարաների դասատուն է և նա չի կարող լինել մեր մաթեմատիկայի դասատուն, ինչպես ընկեր Մարիամը՝ մեր հին դասատուն ։ Մայրենիի դասատուն ընկեր Գոհարն է․ նրա բլոգը կարող եք տեսնել այստեղ։ Ընկեր Գոհարը դպրոցի տնօրենն է։ Ռուսերենի դասատուն չի փոխվել․ նրա բլոգը կարող եք տեսնել   այստեղ։ Սեդա Թևանյանը, Աչեր Բաստաջյան ը երաժշտության դասատուներն են․ եթե սեղմեք նրանց անուններին, կտեսնեք նրանց բլոգը։ Երաժշտության դասատուները չեն փոխվել։ Անցյալ տարի ես ընտրել էի նկարչությունը որպես ընտրությամբ գործունեություն, բայց հիմա ես չեմ ուզում գնալ նկարչության, որովհետև 4-րդ դասարանում ընտրությունը փոխվել է․ավելացել են նոր տարբերակներ։ Ես հիմա ընտրել եմ կինո ֆոտո․այնտեղ մենք հեռախոսով նկարում ենք դպրոցը և ուղարկում ընկեր Արմինեին՝ կինո ֆոտոի դասատուին։ Մեր անգլերենի նախկին դասատուի բլոգը կարող եք տեսնել  այստեղ, իսկ մեր բնագիտութան դասատուն   Շուշան Ալեքսանյան ն է։ Հայրենագիտության դասատուն ընկեր Արմինեն է․ նրա բլոգը կարող եք տեսնել այստեղ։ Մեր Մարմնամարզության դասատուն ընկեր Սոնան է, նրա բլոգը կարող եք տեսնել այստեղ  ։ Ես նկատել եմ, որ ամեն դասի համար կան դասարաններ, և մենք ամեն դասին մենք պետք է գնանք այն դասին, որը պետք է անենք։


Posted September 8, 2022 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*