November 15

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա. Հովհ․ Թումանյան

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։

    անրջային-անուրջ+ային , երազային
    թեթևասահ-թեթև+ա+սահ, հանգիստ, թեթև սահող
    եդեմային-եդեմ+ային, դրախտային
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։

    Բանաստեղծությունը փոխանցում է առավոտյան թարմ տրամադրություն։
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/

    Հովիվը
    Սահում ժամերն անու՜շ, անու՜շ,
    Շըվին փըչեց հովիվն ահա-
    Աղջիկն ու սերն անու՜շ, անու՜շ։
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։

    Իմ օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև են անցնում արձակուրդների ժամանակ, երբ ես մեկնում եմ հանգստի։
  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։

    լավ-գեղեցիկ
    թեթևասահ- մեղմասահ
    հով-զով
    առավոտ-լուսաբաց
    շողալ-փայլել
    եդեմային-դրախտային, սքանչելի
    շվի-դուդուկ
    հովիվ-նախրապան


Posted November 15, 2022 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*