September 19

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես,  ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Առակի հերոսներն են առյուծը, նապաստակը և աղվեսը։ Առյուծը մռնչում էր, ուժեղ էր և հեղինակություն էր վայելում անտառում, աղվեսը խորամանկ էր ու նենգ , իսկ նապաստակը հավատում էր իր ուժերին, պարծենկոտ էր և ուզում էր առյուծի նման մռնչալ, բայց նապաստակի մոտ չստացվեց այդպես բարձր մռնչալ։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Առակը սովորեցնում է չգերագնահատել սեփական ուժերը, համոզված լինել, հետո մեծ-մեծ խոսել և չպարծենալ։ Յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչ կարողանում է։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։

Առուն թռի նոր տռի։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի

Թթու է՝ թան չէ,
Ամեն մարդու բան չէ։

Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:


Posted September 19, 2022 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*