November 6

Իմ Գյուղը

Քանի որ իմ ծնողները երկուսն էլ ծնվել են քաղաքում, և չկա մի գյուղ, որից նրանք ունենան հիշողություններ կամ իմանան պատմական փաստեր, ես ընտրել եմ կամայական մի գյուղ, որի մասին Ձեզ կպատմեմ հետաքրքիր տեղեկություններ։

Այդ գյուղը Ոզկեվազն է։ Այն գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածխաշրջանի Ոսկեվազ համայնքում, Քասաղ գետի աջ կողմում:

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի նախկին անունն է եղել Ղզլթամուր։ Ախթամուր գյուղը առնելուց և ավերելուց հետո, Լենկ Թեմուրը շարժվում է հարևան գյուղի վրա։ Սրա բնակիչները սեղան են գցում և խաբում Լենկ Թեմուրին։ Լենկ Թեմուրը նրանց չի կոտորում։Փրկված գյուղացիները նրան Ղզլթամուր՝ ոսկի Թամուր են անվանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ղզլաթամուր:

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ և հատապտուղի մշակությամբ։

Գյուղում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին, և 5-7-րդ դարի  Բադալի Ժամ եկեղեցու մնացորդները, ինչպես նաև գյուղի երիտասարդների կողմից Արագածից  Ոսկեվազ տեղափոխված մի նախապատմական վիշապ 2,5 կմ հարավ՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի Ճերմակ քաղաքատեղին, համանուն ամրոցի համալիրը և 18-րդ տարի դղյակ, որոնց մեծ մասը վտանգված է թալանվելուն:

Սուրբ Հովհաննես եկեղեցի

Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան


Posted November 6, 2022 by arianaharutyunyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*