January 7

Այն մասին, թե ինչպես նշեցի Ամանորը

Ամանորը մենք ըստ ընտանեկան ավանդության դիմավորում և անցկացնում ենք տանը լայն բացված առատ սեղանի շուրջ։ Մայրիկս և տատիկս միասին համեղ-համեղ ուտեստներ են պատրաստում, իսկ մենք ՝ երեխաներս խաղում ենք և անհամբերությամբ սպասում Ձմեռ Պապիկին։ Ուղիղ կեսգիշերին , տասից հետհաշվարկ ենք անում, տան մեծերը բացում են շամպայնը և տանը լսվում են ուրախության ձայներ, բաժակների շխկշկոց․ մենք ՝ երեխաներս էլ ենք խմում շամպայն, միայն թե մանկական։ Րոպեներ անց մայրիկս նկատում է, թե ինչպես երկնքով անցնում է Ձմեռ Պապի սահնակը եղջերուներով, և մենք անմիջապես վազում ենք դեպի պատշգամբ, ուր գտնում ենք մեր նվերները, հենց այն նվերները, որոնք խնդրել էինք Ձմեռ Պապին ուղղված նամակում։ Այս տարի ես չէի կողմնորոշվում, թե ինչ նվեր խնդրել Ձմեռ Պապից և խնդրեցի անակնկալ։ Ստացա անվաչմուշկներ, այն նույն տեսակից, որ Ռիո Մոլում քշել և հավանել էի։ Նվերները բացելուց հետո սկսվում է ուրախություն, երգ ու պար, որից մենք մի կերպ ենք կտրվում, գնում քնելու, որ առավոտյան շարունակենք տոնելը։

Ամանորին ես նաև սիրում եմ դիտել ֆիլմեր։ Ամենասիրելին Տանը Մենակ ֆիլմն է, որը ամեն անգամ նույն հետաքրքրությամբ դիտում եմ եղբորս ու քրոջս հետ միասին։ Մայրիկս ասում է, որ ֆիլմն այնքան հին է, որ ինքն էլ է տարիներ առաջ Ամանորի օրերին բազմիցս նայել այդ ֆիլմը, բայց հիմա էլ դեմ չի ամեն անգամ ինձ հետ դիտել ֆիլմը։

Один дома (фильм, 1990) — смотреть онлайн в хорошем качестве Full HD (1080)  или HD (720)


Posted January 7, 2023 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*