April 17

Վաճառականի խիղճը

Այս հեքիաթը մի գյուղացու մասին է։ Գյուղացին ուզում էր, որ իր միակ որդին գնա քաղաք և այնտեղ վաճառականի աշակերտը լինի։ Համաձայնվում են հինգ տարով։ Երբ անցավ երկու-երեք տարի, գյուղացու որդին իր գործը շատ լավ ազնիվ կատարում էր, հարևանները նախանձում էին, ուզում էին այդ որդին իրենցը լիներ։ Երբ հինգ տարին լրանում է, որդուն մայրիկից նամակ է գալիս, թե հայրիկդ շատ հիվանդ է, հաշիվներդ փակիր, արի։ Որդին գնում է վաճառականի մոտ և ասում, թե ինչ է պատահել, վաճառականը ոչ մի կոպեկ չի տալիս։ Որդին տեսնում է , որ վաճառականը խիղճ չունի: Մյուս օրը որդին գնում է եկեղեցի և քահանային պատմում է՝ ինչ է պատահել, քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին, որ գան վաճառականի տուն։ Քահանան գնում է վաճառականի տուն, րոպեներ են անցնում, մարդիկ են գալիս, ուզում են վաճառականի տուն մտնել, բայց ճանապարհն անցնում են։ Գալիս է վերջին խումբը, մտնում տուն և ասում, որ իրենք գիտեին, թե վաճառականը մահացել է, քահանան էլ դրա համար է եկել։ Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ և ասում, թե ինչ է պատահել, թագավորը կանչում է գյուղացու որդուն։ Որդին պատմում է ոնց որ ամեն ինչ կար։ Թագավորը երկուսին էլ կախում է, բայց որդին ասում է, որ պետք չէ վաճառականին կախել, որ նա խղճում է նրա որդիներին, զավակներին։ Թագավորը կանչում է քաղաքի բոլոր հայտնի վաճառականներին և ասում , որ կիսեն կարողությունները և տան որդուն։


Posted April 17, 2023 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*