March 30

Ոտքերի գանգատը

-Մենք քո ոտքերն ենք և ուզում ենք, որ արագ չվազես. մենք դրանից շատ հոգնում ենք։

-Ես չեմ կարող չվազել, ես շատ եմ սիրում վազել։

-Եթե այդպես է, ուրեմն դանդաղ վազիր։

-Լավ, ես այդպես կփորձեմ, բայց չեմ խոստանում։

-Լավ, բայց հիշի՛ր, որ արագ չվազես։

March 30

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին  Կոպեռնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ մենք սխալվում ենք, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ այն մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:

Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր Լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Հիմա ուզենք, թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
– Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով, 
աստղացույցներով: