April 24

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Եթե ես մի ծառ տնկեի, ծիրանի ծառ կտնկեի։ Այդ ծառի վրա ամռանը շա՜տ ծիրաններ կաճեին։

Ձմռանը ծառի տերևները կթափվեին։ Գարնանը ծառը կծաղկեր։ Ես ամեն օր կջրեի իմ ծառը, որ աճեր։

Հետո ծիրանները կուտեի։ Այդ ծիրաններով տատիկս հյութ կպատրաստեր ձմռան համար, և ձմռանը անուշ-անուշ կխմեինք։