December 14

Ընտանեկան ամանորյա ավանդույթներ

Ամանորը մենք ըստ ընտանեկան ավանդության դիմավորում և անցկացնում ենք տանը լայն բացված առատ սեղանի շուրջ։ Մայրիկս և տատիկս միասին համեղ-համեղ ուտեստներ են պատրաստում, իսկ մենք ՝ երեխաներս խաղում ենք և անհամբերությամբ սպասում Ձմեռ Պապիկին։ Ուղիղ կեսգիշերին , տասից հետհաշվարկ ենք անում, տան մեծերը բացում են շամպայնը և տանը լսվում են ուրախության ձայներ, բաժակների շխկշկոց․ մենք ՝ երեխաներս էլ ենք խմում շամպայն, միայն թե մանկական։ Րոպեներ անց մայրիկս նկատում է, թե ինչպես երկնքով անցնում է Ձմեռ Պապի սահնակը եղջերուներով, և մենք անմիջապես վազում ենք դեպի պատշգամբ, ուր գտնում ենք մեր նվերները, հենց այն նվերները, որոնք խնդրել էինք Ձմեռ Պապին ուղղված նամակում։ Հետո սկսվում է ուրախություն, երգ ու պար, որից մենք մի կերպ ենք կտրվում, գնում քնելու, որ առավոտյան շարունակենք տոնելը։


Posted December 14, 2022 by arianaharutyunyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*