January 27

Երրորդ շաբաթվա ամփոփում

Երրորդ շաբաթ

Երեքշաբթի մենք գնացել էինք Գեղասահքի դպրոց։ Մենք շուտ հասանք այնտեղ և արագ չմուշկները հագանք և գնացինք սահելու: Շատ հավես էր։ Շատ ուրախ անցավ այդ օրը, և ես ուզում եմ նորից գնալ այնտեղ, բայց ափսոս, որ դա մենակ մեկ տարի հետո է։

Չորեքշաբթի մենք խաղում էինք հայրենագիտական խաղ։ Մենք կիսվում էինք երեք խմբի և գրում էինք հայրենագիտական հարցեր, հետո այդ հարցերը տալիս էինք մեր թմակիցներին։ Եթե թմակիցը ճիշտ է պատասխանում, ստանում է մեկ միավոր․ և այդպես որ խմբի մոտ ավելի շատ միավոր լինի, այդ թիմը հաղթում է։

Հինգշաբթի մենք գնացել էինք Աշտարակ, բայց ես չէի գնացել և մնացել էի ուրիշ ջոկատում։ Այնտեղ մենք սովորեցինք canva ծրագիրը, որտեղ կարող ենք պատրաստել լոգո․ դա շատ հեշտ է անել, այնտեղ մենք տեսնում ենք ուրիշների աշխատանքը և կարողանում ենք փոխել ուրիշների աշխատանքը, բայց այնտեղ կան վճարովի աշխատանքներ։

Ուրբաթ մենք նկարել ենք մեր ուզած նկարը, ես նկարեցի աղջկա, իմ ընկերուհին նույնպես։


Posted January 27, 2023 by arianaharutyunyan in category Ճամբար

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*