September 3

Իմ ամառային արձակուրդը

Ամռանը ես մի լավ հանգստացել եմ։ Քնել եմ ուզածիս չափ, դաս չեմ արել, լողացել եմ լողավազանում, խաղացել եմ ։ Հայրիկիս հետ երեկոյան այցելել եմ մանկական տարբեր ժամանցի վայրեր, նստել եմ կարուսելներ։ Իսկ ամենատպավորիչ օրերը անցկացրել եմ Փարիզում, ուր մեկնել էինք մայրիկիս հետ Դիսնեյլենդում նշելու ծննդյանս օրը։ Դիսնեյլենդում գունավոր էր, հետաքրքիր, ուրախ, սիրուն ։ Այնտեղ հանդիպեցի մուլտֆիլմերի տարբեր հերոսների, իսկ Միկի Մաուսին անձամբ հանդիպելու համար սպասեցինք մոտ մեկ ժամ։ Փարիզում ես առաջին անգամ փորձեցի Մակ Դոնալդս և ինձ դուր եկավ։ Մենք նաև այցելեցինք մշակութային վայրեր՝ Վերսալի Պալատ, Լուվր, որտեղ, ճիշտ է, ես շատ հոգնեցի, բայց նաև հիացա գեղեցկությամբ ու արվեստով։ Մենք բարձրացանք Էյֆելյան աշտարակի գագաթ, որտեղ քամի էր , բայց շատ գեղեցիկ տեսարան էր, երևում էր ամբողջ քաղաքն ու Սենա գետը։ Ի դեպ, մեկ այլ օր նավ նստեցինք , մոտ մեկ ժամ պտտվեցինք Սենա գետով ։ Սենա գետի վրա կան շատ գեղեցիկ կամուրջներ, և նավարկելու ընթացքում կամուրջի վրա կանգնած մարդիկ մեզ ողջունում ու ձեռքով էին անում, և մենք հասկացանք, որ դա շատ գեղեցիկ ավանդույթ է, և մենք էլ նրանց էինք ձեռքով անում։ Մենք շատ հետաքրքիր մեկ շաբաթ անցկացրինք Փարիզում, բայց երբ գնացինք օդանավակայան, որ վերադառնանք, մեր թռիչքը չեղարկեցին, և մենք նստեցինք գնացք և մեկնեցինք Լիոն։ Ես առաջին անգամ էի գնացքում, ինձ դուր եկավ։ Մեկ հետաքրքիր օր էլ Լիոնում անցկացրինք և վերջապես վերադարձանք Հայաստան։ Ես ամռանը շատ լավ եմ հանգստացել և պատրաստ եմ նոր ուսումնական տարվան, խոստացել եմ ծնողներիս, որ այս տարի ևս շատ լավ եմ սովորելու։


Posted September 3, 2023 by arianaharutyunyan in category Հայրենագիտություն 5-րդ դասարան, ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*