January 29

Օրակարգ 3

Երկուշաբթի բացակայել եմ։

Երեքշաբթի մենք ընկեր Նարեկի հետ նկարում էինք կավից քաակուսիների վրա։ Հետո մեզ մոտ մարմնամարզություն էր, մենք խաղացինք գործնագործ և թաշկինակ խաղերը, դրանից հետո մենք ընկեր Սեդայի հետ երգում էինք երգեր։

Չորեքշաբթի նույնպես ընկեր Նարեկի հետ նկարչություն էինք անում, հետո մեզ մոտ եկան քոլեջից ուսանողներ և պատմեցին արագիլների մասին տեղեկություններ։

Հինգշաբթի բացակայել եմ։

Ուրբաթ բացակայել եմ։

January 29

Օրակարգ 2

Երկուշաբթի մենք գնացինք սահադաշտ , այնտեղ մեկ ժամ սահեցինք, հետո եկանք դպրոց և տարբեր խաղեր խաղացինք։

Երեքշաբթի մենք կավից քառակուսիներ պատրաստեցինք, հետո խաղացինք։ Դրանից հետո մենք գորգագործության մասին տեղեկություններ գրեցինք։

Չորեքշաբթի մենք գնացինք քոլեջ և պարեցինք պարեր, հետո քոլեջի երեխաները մեզ սովորեցրին wikiloc ծրագիրը։ Հետո վերադարձանք դպրոց և խաղեր խաղացինք։

Հինգշաբթի մենք ընկեր Նարեկի հետ նկարչություն արեցինք, դրանից հետո մենք տեղեկություններ փնտրեցինք գորգագործության մասին։ Վերջում խաղացինք մաֆիա։

Ուրբաթ բացակայել եմ։

January 29

Արագիլների մասին տեղեկություն

Ես սովորեցի, որ արագիլները շատ երկար են, դրանից հետո հասկացա, որ արագիլները ունենում են մեկից յոթ ձու, և եթե նրանց ձագը հիվանդանում է, մայրը նրան դեն է գցում և չի թողնում, որ ձագը հետ վերադառնա։Նաև հասկացա, որ երբ արագիլը գնում է ուտելիք փնտրելու, աղբերի մեջ նա յուղոտվում է չի կարողանում թռչել, և դրա համար մարդիկ մաքրում են արագիլներին։Հասկացա, որ երբ արագիլները մեկ ոտքը բարձրացնում են, նրանք տաքանում են լավ են զգում։

January 29

Ոսկու կարասը: Հ. Թումանյան

  • Նարնջագույն բառերի բացատրությունը գտեք բառարանում և բացատրեք:
    ռանչպար-հողագործ
    հափշտակել-բռնությամբ կամ ճարպկությամբ խլել՝ կորզել
    պարգև-որևէ կարգի հատուցում, որ տրվում է որոշ ծառայությունների՝ վաստակների համար:
  • Մանուշակագույն բառերը դուրս գրեք, պակասող տառերը լրացրեք:
    մարդիկ
    թագավոր
    դարձյալ 
    բախտը
    արդար
  • Կանաչ բառերը դուրս գրեք և որոշեք ածական են, թե՞ գոյական:
    պապեր-գոյական
    աղքատ-ածական
    եզներ-գոյական
    վարուցանք-գոյական
    ոսկի-գոյական
    վարձ-գոյական
    թագավոր-գոյական
    անգետ-ածական
  • Բնութագրեք գյուղացիներին և թագավորին:
    Գյուղացիները բարի էին, իսկ թագավորը՝ ագահ։
  • Եթե դուք լինեիք հողագործի տեղը, որի եզները սատկել էին, ոսկու կարասը կվերցնեի՞ք, թե՞ ոչ, պատասխանը հիմնավորեք:
    Ես կվերցնեի գտնված ոսկու կեսը, որ հավասար ու արդար լիներ։
  • Ի՞նչ սովորեցիք հեքիաթից:
    Ես սովորեցի, որ պետք չէ լինել չար և ագահ։
January 29

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս զորավարը հայոց ամենասիրված սրբերից է։ Իր որդու` Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը պաշտպանել, Սարգսին  ուղարկում է  ծառայության Պարսկաստանի արքա Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը սկսում են Սարգիսով հիանալ, նրան են ցանկանում նմանվել, տեսնում թե ինչքան բարեպաշտ մարդ է, ու աստիճանաբար թողնում են հեթանոսությունը և դառնում քրիստոնյա: Իհարկե այս ամենը դուր չի գալիս կռապաշտ/կրակ պաշտող/ հեթանոս Շապուհին և նա ստիպում է Սարգսին, որ ընդունի հեթանոսությունը: Բայց Սարգիսը չի համաձայնում, այդ պատճառով էլ սպանում են նրա որդուն, իսկ իրեն բանտարկում են: Հետո գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ժողովրդական սովորություններից է նաև Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:

Ավանդապատումներից մեկի համաձայն՝

Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը այս  տարի նշելու է փետրվարի  4-ին: