April 28

Մի անգամ երկնքում

Ես մի օր որոշեցի թռչել երկինք։ Ես այնտեղ տեսա մոլորակները, Արևը, Լուսինը և Աստղերը։ Ես ուզում էի մոտենալ, բայց աստղերի մոտ այնքան տաք էր, որ իմ նավը շոգից հալվեց, և ես մնացի առանց նավակ։ Ես ուզում էի վերադառնալ տուն, բայց գիտակցեցի, որ երկիրը շատ ցածր․ բարձրությունից ընկնելու դեպքում կվնասվեի:

Ես գնացի դեպի Արև և շատ շոգեցի: Դրա համար ես գնացի սառը երկիր, որտեղ մինուս 261 աստիճան էր։

Անցավ մեկ տարի, ես այնքան սոված էի, որ փոշմանել էի, որ եկել էի երկինք։ Ես որոշեցի գնալ Երկիր մոլորակ և թռա ներքև: Ես ընկա Կարմիր ծովը: Իմ բախտը այնքան բերեց, որ ես լողալ գիտեի:

Ես շա՜տ ուրախացա, որովհետև անվճար հասել էի Եգիպտոս: Մի լավ լողացի: Ամառը իմ մայրիկը, հայրիկը, մորաքույրը, տատիկները և պապիկները գալիս են Եգիպտոս: Այնտեղ ես տեսա նրանց: Նրանք ինձ ասացին.

-Որտեղ է՞իր։

-Ես ճամփորդում էի երկինքում։

-Լա՞վ էր այնտեղ,- հարցրեց մայրիկը

-Այո՛, շատ լավ էր,-ասացի ես:

– Լավ, արի գնաք տուն,-ասաց մայրիկը:

-Արի;-ասացի ես:

Հեղինակներ՝ Արիանա Հարությունյան, Մանուէլ Վարդանյան և Ալեքս Բարսեղյան


Posted April 28, 2022 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*