February 20

Աղքատը, թագավորն ու ոսկին

Մի աղքատ մարդ կար, շատ-շատ էր աշխատում, բայց լավ չէր ապրում։ Եվ մի թագավոր կար, ով ոչինչ չէր անում, բայց մեծ հարստություն ուներ։ Մի օր աղքատն ու թագավորը իրար դրսում հանդիպեցին և տեսան մի ծառի տակ մի արկղ։ Աղքատը բացեց, նայեց, տեսավ մեջը լիքը ոսկի։ Զարմանքից բացականչեց, և նրա ձայնը լսելով թագավորը վրա հասավ, բացեց արկղը, իսկ արկղում աղբ էր։ Թագավորը զարմացած հեռացավ մտածելով, թե աղքատը խենթ է։ Իսկ աղքատը վերցրեց արկղը, տարավ տուն։ Նրա կինն ու երեխաները տեսան ոսկին, շատ ուրախացան և ապահով ապրեցին։


Posted February 20, 2023 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*