February 27

Հարյենագիտության ինքնաստուգում

1.Թվարկի’ր հայկական թագավորությունները։

Վանի թագավորություն

Ռուբինյաններ

Բագրատունիներ

Արշակունիներ

Արտաշեսյաններ

2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։

Առաջին հայկական թագավորությունը եղել է Վանի թագավորությունը։
Այդ թագավորությունից ես գիտեմ Մենուաին և Արգիշտիին, Մենուան կառուցել է մեծ ջրանցք։

3. Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։
Արտաշես Ա-ն կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ։ Տիգրան Մեծը հիմնադրել է Տիգրանակերտը։

4. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։

Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մեծ էր և հզոր, ծովից ծով։

5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։

Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն 301թ-ին։

6. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։

Քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում Տրդատ Գ Մեծի օրոք Գրիգոր Լուսավորչի միջոցով։


7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։

Գառնու տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։

8. Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։

405թ․ այբուբենը ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը։

9. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։

Արտաշես Ա-ն
Տրդատ Գ
Տրդատ Ա-ն

10. Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաների անունները։

 Աշոտ Բագրատունի
Սմբատ I-ը
Աշոտ Բ Երկաթ 
Գագիկ Առաջին
Աշոտ Գ


11. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ:
Բագրատունյաց արքայատոհմի օրոք Հայաստանը պայքարում էր Արաբական խալիֆայության դեմ։


12.Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞:

Ես հավանեցի բոլոր արքայատոհմները, որովհետև բոլոր արքայատոհմները ունեն իրենց գեղեցիկ պատմությունը։

13.Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները։ Ո՞ր թվականներին։

Ռուբինյանները թագավորեցին Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում 11-14 դարերում։


Posted February 27, 2023 by arianaharutyunyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*