March 22

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մենք ամսի 17-ին ընկեր Արմինեի և ընկեր Սոնայի հետ գնացինք Էրեբունի թանգարան։ Այնտեղ մենք քարտեզով տեսանք Վանի թագավորությունը (Ուրարտու), որը շատ մեծ էր մոտ տասն անգամ մեծ էր այժմյան Հայաստանի տարածքից։ Մեզ ցույց տվեցին խաչքարեր, ամենամեծ թուրը, պեղումների ժամանակ գտնված կուժեր ու այլ իրեր ։ Հետո անթիվ աստիճաններ հաղթահարելով բարձրացանք Էրեբունի ամրոց։ Մենք նախապես պլանավորել էինք այնտեղ պեղումներ անել, բայց քանի որ անձրևոտ եղանակ էր, հողը թաց էր, պեղումներ անելը չեղարկեցինք։ Ճամփորդության ավարտին մենք այցելեցինք Վարդավառ լիճ և մեծ տպավորություններով վերադարձանք դպրոց։


Posted March 22, 2023 by arianaharutyunyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*