May 25

Ստորակետ․ Առաջադրանք 2

1. Կետադրեք տեքստը

Նրա հայրենիքը եղել  է բարձրաբերձ, անառիկ Սասունը: Այդ խուլ, հեռավոր ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը, որտեղ ձորերը  դառնում են անդունդներ: Տաք դաշտերում, վտակների ափերին աճում են վայրի խաղողը, տանձ, և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը , որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը, թուզը, որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ տնակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն:

2. Երբ է և, ու շաղկապներից առաջ դրվում ստորակետ:

Ու, և շաղկապներից առաջ դրվում է ստորակետ , երբ մի քանի ենթակա կա։

3. Գտեք նախադասության ենթական:

Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում: Մարդիկ

Գիշերները արջերը  կարող են տրորել կորեկը: Արջերը

Ընկույզի մեծությամբ կարկուտը ջարդել է այդ մարդու տանիքը: Կարկուտը

Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը: Պատերազմը

 Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն հասավ ինչ-որ հարթավայր: Հազրոն

4. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:

Մարդիկ փախչում էին, որովհետև լսել էին պատերազմի լուրը:

Հեռուներից եկել էին երկու կին, ովքեր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:

Նրանք մոռացել էին ընկերոջ մասին, բայց ընկերը նրանց ներեց:

Քամին պոկում էր ծառի վերջին տերևները, և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:

Նրանք ավարտեցին իրենց աշխատանքը, հավաքեցին գործիքները և լուռ հեռացան:

Մենք չենք անհանգստացնի քեզ, քանի որ դու ամենից լավ աշխատողն ես: