January 31

ԻՄ ԵՐԳԸ Հ․ Թումանյան․

  1. Բանաստեղծության մեջ նշված բառերի համար գրեք հոմանիշ բառեր։
    վերուստ-վերևից
    անհուն-անսահման
    բաշխել-բաժանել
    երկյուղ-վախ
    փորձանք-աղետ
    պայծառ-լուսավոր
  2. Բանաստեղծությունից դուրս գրեք 6 ածանցավոր բառ, դրանց արմատներով կազմեք նոր բառեր։
    բարություն-բարեկամ
    բախտավոր-բախտագուշակ
    անվերջ-վերջանալ
    անտակ-տակնուվրա
    վերուստ-վերելք
    անծեր-ծայրագույն
  3. Ի՞նչ գանձեր մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ։

    Նա հարուստ էր իր սիրով և շնորհքով։
  4. Կարո՞ղ  եք ասել, թե որն է հեղիանակի գանձեր հանքը։
    Հեղինակի գանձերի հանքը իր սիրտն է։
  5. Ձեր կարծիքով ինչպե՞ս է հեղինակը սերն ու բարությունը բաժանում և հնարավո՞ր է, որ դրանք ավարտվեն։ Հատասխանը հիմնավորեք։
    Նա իր բարությունը բաժանում է իր վերաբերմունքով, և դա չի վերջանա, հետ կգա։
  6.  Հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։
    Հեղինակը ուզում է ասել որ Աստվածն իրեն տվել է կյանք, և սեր և նա իր տվածը հետ է վերադարձնում նրան։
  7. Ի՞նչ զացողություն եք ունենում, երբ կարդում եք բանաստեղծությունը։
    Ես այնպիսի զգացողություն եմ ունենում, որ բանաստեղծը Աստծու տվածն իր գանձերն է համարում և այնքան շնորհակալ է դրանց համար։ Այնքան շատ են իր գանձերը , որ ուզում է բաժանել բոլորին։
  8. Բանաստեղծությունը սովորեք անգիր։ 
January 31

Мой день

Утром я встаю с кровати, одеваюсь, кушаю и иду в школу․ Там учу армянский язык,математику,русский язык и т.д. Потом еду домой, дома я моюсь, переодеваюсь, играю, делаю уроки, кушаю нутеллу, пиццу и суп, лежу на диване, иду в магазин с  сестрой, покупаю продукты для школы и для нас. Потом смотрю видео с ноутбука, а потом мы с сестрой танцуем, а потом уже с работы приходит мама, делает свои работы и разговаривает с кем-то. Потом мы с ней кушаем,разговариваем и играем. Потом наступает ночь и мы с мамой переодеваемся и спим.

January 30

Երկրորդ մակարդակ․ հունվար ամսվա  ճամբարային ֆլեշմոբ

1․ Օգտագործելով բոլոր թվանշանները գրիր ամենափոքր թիվը։
1 23 456 789

2.Քանի՞ զրոյով է ավարտվում 1•2•3•4•…•37 արտադրյալը։
5, 10, 15, 20, 25, 30, 35
8

3.Նկարիչը նկարում է կարմիր, կապույտ և դեղին ներկերով։ Իր սիրած գույնը նա ամենից հաճախ է օգտագործում։ Կապույտ գույնը նա օգտագործում է դեղինից հազվադեպ և կարմիրից հաճախ։ Ո՞րն է նկարչի ամենասիրած գույնը։
Դեղին

4.Պարախմբում կա 39 տղա և 23 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 6 տղա և 8 աղջիկ: Մի քանի շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը հավասարվում է: Միասին քանի՞ աղջիկ և  տղա կլինեն պարախմբում այդ ժամանակ:
տղա ` 39, 45, 51, 57, 63, 69, 75, 81, 87:
աղջիկ ` 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87:
87+87=174

5.Նարեկը  հայրիկի հետ գնացել էր հրաձգարան։ Հայրիկը գնեց 5 մանրագնդակ։  Պայմանավորվածությունը հետևյալն էր՝ ամեն անգամ, երբ Նարեկը դիպչում էր  թիրախին, հայրիկը գնում էր ևս 2 մանրագնդակ։ Ընդհանուր առմամբ Նարեկը կրակեց 17 մանրագնդակ։ Քանի՞ անգամ էր Նարեկը դիպել թիրախին։ 
6

6.Գոռը կիրակի օրը սկսում է կարդալ 290 էջանոց գիրք: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերին, նա այդ օրերին կարդում է 25 էջ:  Առանց որևէ օր բաց թողելու քանի՞ օրում Գոռը կկարդա գիրքը ։
42 օր

7.Ո՞ր քառանիշ թվին պետք է գումարել 7 , որպեսզի ստացվի ամենափոքր հնգանիշ թիվը :
9993

8.Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի՞ր այդ թվերի գումարը :

18
9.  Թիվը 3-ի և 8-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը  9 է: Գտիր այդ մնացորդների արտադրյալը:  
14

10.A, B, C և D կետերը նշված են ուղիղ գծի վրա ինչ-որ հերթականությամբ: Հայտնի է, որ AB = 13, BC = 11, CD = 14 և DA = 12: Որքա՞ն է ծայրակետերի միջև եղած հեռավորությունը:

25

January 30

Լեզվական աշխատանք

  1. Գործողություն ցույց տվող բառերը դարձրեք գոյականներ։

Իշխել-իշխան

Բժշկել-բժիշկ

Բացել -բացիչ

Ուսուցանել –ուսուցիչ

Ճեղքել -ճեղք

Պահել-պահարան

Հյուսել-հյուս

Բանել-բանվոր

Գրել-գրիչ

Գործել-գործ

Զգալ-զգացողություն

Հարցնել-հարց

2. Ածականները դարձրեք գոյականներ։

Քաջ-քաջություն

Մեծ-մեծություն

Գեղեցիկ-գեղեցկություն

Հատուկ-հատկություն

Հասարակ-հասարակություն

Հարմար-հարմարություն

Դեղին-դեղնություն

Բարի-բարություն

Շքեղ -շքեղություն

Հին-հնություն

Տաք-տաքություն

Մայրական-մայրություն

Դաժան-դաժանություն

Անվտանգ -անվտանգություն

3. Հետևյալ գոյականները դարձրեք հոգնակի և ընդգծեք հոգնակի վերջավորություները։

Նապաստակ-նապաստակներ

Կատու-կատուներ

Ժամացույց-ժամացույցներ

Մատ-մատներ

Մարդ-մարդիկ

Ակնոց-ակնոցներ

Վագր-վագրեր

Գնդակ-գնդակներ

Աստղ-աստղեր

Ձուկ-ձկներ

Գառ-գառներ

Նավաստի-նավաստիներ

Կին-կանայք

Ձեռագիր -ձեռագրեր

Մատանի-մատանիներ

Հարս-հարսներ

January 29

Օրակարգ 3

Երկուշաբթի բացակայել եմ։

Երեքշաբթի մենք ընկեր Նարեկի հետ նկարում էինք կավից քաակուսիների վրա։ Հետո մեզ մոտ մարմնամարզություն էր, մենք խաղացինք գործնագործ և թաշկինակ խաղերը, դրանից հետո մենք ընկեր Սեդայի հետ երգում էինք երգեր։

Չորեքշաբթի նույնպես ընկեր Նարեկի հետ նկարչություն էինք անում, հետո մեզ մոտ եկան քոլեջից ուսանողներ և պատմեցին արագիլների մասին տեղեկություններ։

Հինգշաբթի բացակայել եմ։

Ուրբաթ բացակայել եմ։

January 29

Օրակարգ 2

Երկուշաբթի մենք գնացինք սահադաշտ , այնտեղ մեկ ժամ սահեցինք, հետո եկանք դպրոց և տարբեր խաղեր խաղացինք։

Երեքշաբթի մենք կավից քառակուսիներ պատրաստեցինք, հետո խաղացինք։ Դրանից հետո մենք գորգագործության մասին տեղեկություններ գրեցինք։

Չորեքշաբթի մենք գնացինք քոլեջ և պարեցինք պարեր, հետո քոլեջի երեխաները մեզ սովորեցրին wikiloc ծրագիրը։ Հետո վերադարձանք դպրոց և խաղեր խաղացինք։

Հինգշաբթի մենք ընկեր Նարեկի հետ նկարչություն արեցինք, դրանից հետո մենք տեղեկություններ փնտրեցինք գորգագործության մասին։ Վերջում խաղացինք մաֆիա։

Ուրբաթ բացակայել եմ։

January 29

Արագիլների մասին տեղեկություն

Ես սովորեցի, որ արագիլները շատ երկար են, դրանից հետո հասկացա, որ արագիլները ունենում են մեկից յոթ ձու, և եթե նրանց ձագը հիվանդանում է, մայրը նրան դեն է գցում և չի թողնում, որ ձագը հետ վերադառնա։Նաև հասկացա, որ երբ արագիլը գնում է ուտելիք փնտրելու, աղբերի մեջ նա յուղոտվում է չի կարողանում թռչել, և դրա համար մարդիկ մաքրում են արագիլներին։Հասկացա, որ երբ արագիլները մեկ ոտքը բարձրացնում են, նրանք տաքանում են լավ են զգում։

January 29

Ոսկու կարասը: Հ. Թումանյան

  • Նարնջագույն բառերի բացատրությունը գտեք բառարանում և բացատրեք:
    ռանչպար-հողագործ
    հափշտակել-բռնությամբ կամ ճարպկությամբ խլել՝ կորզել
    պարգև-որևէ կարգի հատուցում, որ տրվում է որոշ ծառայությունների՝ վաստակների համար:
  • Մանուշակագույն բառերը դուրս գրեք, պակասող տառերը լրացրեք:
    մարդիկ
    թագավոր
    դարձյալ 
    բախտը
    արդար
  • Կանաչ բառերը դուրս գրեք և որոշեք ածական են, թե՞ գոյական:
    պապեր-գոյական
    աղքատ-ածական
    եզներ-գոյական
    վարուցանք-գոյական
    ոսկի-գոյական
    վարձ-գոյական
    թագավոր-գոյական
    անգետ-ածական
  • Բնութագրեք գյուղացիներին և թագավորին:
    Գյուղացիները բարի էին, իսկ թագավորը՝ ագահ։
  • Եթե դուք լինեիք հողագործի տեղը, որի եզները սատկել էին, ոսկու կարասը կվերցնեի՞ք, թե՞ ոչ, պատասխանը հիմնավորեք:
    Ես կվերցնեի գտնված ոսկու կեսը, որ հավասար ու արդար լիներ։
  • Ի՞նչ սովորեցիք հեքիաթից:
    Ես սովորեցի, որ պետք չէ լինել չար և ագահ։