February 21

Լեզվական աշխատանք 224-230

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,             ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Բ և Գ խմբերում ավելանում են ավելի և ամենից բառերը։

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝


ամենից լավ – ամենալավ, լավագույն
ամենամեծ – ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ, վատագույն
գեղեցկագույն-ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ
բարձրագույն-ամենից բարձր-ամենաբարձր
ամենաազնիվ-ամենից ազնիվ, ազնվագույն
ամենից հզոր-հզորագույն, ամենահզոր
ամենից ահեղ-ամենաահեղ, ահեղագույն
համեստագույն-ամենից համեստ, ամենահամեստ
ամենահին-ամենից հին, հնագույն
ամենից ծանր-ծանրագույն, ամենածանր
ամենալուրջ-ամենից լուրջ, լրջագույն
ամենից խոշոր-խոշորագույն, ամենախոշոր

226. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվի։

Օրինակ՝


Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: – Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

            Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:-Աղի ջուրը սառույցից ծանր է, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում։

            Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան             շնաձկները։- Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիները շնաձկներից վտանգավոր են։

            Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք          արտահայտելու, քան գրավորը:-Բանավոր խոսքը գրավոր խոսքից ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու։

            Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը   շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ       երաժշտությունը:- Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը ժամանակակից աղմկոտ երածշտությունից պակաս սարսափելի են շնաձկների համար։

            Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):     Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն   հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ         գերազանցությունը:
            Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Թվական

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն
չորս տասնյակ-քառասուն
հինգ տասնյակ-հիսուն
վեց տասնյակ-վաթսուն
յոթ տասնյակ-յոթանասուն
ութ տասնյակ-ութսուն
ինը տասնյակ-իննսուն

-սուն ածանցը ցույց է տալիս տասնյակ։

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,             յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Հարյուրից սկսած թվերը գրվում են հարադիր, իսկ հարյուրից պակաս թվերը գրվում են կից։

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65-վաթսունհինգ
48-քառասունութ
107-հարյուր յոթ
93-իննսուներեք
6087-վեց հազար ութսունյոթ
4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ
786-յոթ հարյուր ութսունվեց

February 21

Масленица

Масленица зародилась многие столетия назад.Его отмечают в деревне и не только.Масленица связана с солнцем из-за этого люди пекли блины потому что блин очень похож на солнце по текстурой и цвету. Масленица в России всегда праздновали всей страной пекли блины, ватрушки.По легендом Масленица родилась на Севере ее отцом был мороз.Масленицу сжигали на костре а пепел рассеивали по полю чтобы придать силу уражаю. В последний день вечером прощали все обиды и оскорбление.