February 25

Հ․ Թումանյան․ Համերգը

1․ Բանաստեղծության միջից դուրս գրեք տրական հոլովով դրված 5 և բացառական հոլովով դրված 1 բառաձև։
Տրական-գլխին, ավազին, աղմուկին, երգին, բերնին
Բացառական-ժայռից

2․ Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»։
Բանաստեղծությունը կոչվում է «Համերգ», քանի որ բանաստեղծության մեջ անտառի համերգն է։

3․ Ըստ քեզ հեղինակն ինչո՞ւ է վտակին համեմատում մանուկի հետ, իսկ անտառին՝ ծերունու։
Իմ կարծիքով հեղինակը անտառին համեմատում է ծերունու հետ, քանի որ անտառը շատ հին էր։ Իսկ վտակին համեմատում է մանուկի հետ, քանի որ վտակը մանկան պես աշխույժ էր ու չարաճճի։

4․ Ըստ հեղինակի ինչպիսին է ժայռը, փորձեք ինքներդ ժայռին նարագրել։
Ըստ հեղինակի ժայրը մտախոհ էր ես համաձայն եմ հեղինակի հետ։

5․ Գրեք ստեղծագործական աշխատանք՝ «Ես և բնությունը» վերնագրով։ 

Ես և բնությունը

February 25

Ես և բնությունը

Մարդիկ, կենդանիները, ծառերը և ծաղիկները բնության մի մասնիկն են։ Աղտոտելու փոխարեն պետք է մաքուր պահել բնությունը, քանի որ մենք բնության մի մասնիկ ենք, և եթե մենք աղտոտում ենք բնությունը, վնասում ենք ինքներս մեզ։ Կյանքը առանց բնության պատկերացնել անհնար է։ Կյանքում ամենակարևոր բաները մենք ստանում ենք բնությունից օրինակ՝ ջուրը և թթվածինը։ Առանց բնություն կյանք չի կարող լինել։ Ես նույնպես բնության մի մասնիկ եմ, շատ եմ սիրում բնությունը, կենդանիներին, ծառերն ու ծաղիկները։ Փորձում եմ հնարավորինս մաքուր պահել բնությունը, բարի լինել կենդանիների նկատմամբ, խնամքով վարվել ծառ ու ծաղկի հետ։ Նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին։