March 28

Լեզվական աշխատանք 296-299

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։ Նրանք շատ քիչ են պատահում: Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:-իշխանի ձին
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:-իշխանի դռանը
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել: հզոր շինություն
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:-հզոր ժամանակը
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած   երգչուհու հետ:-հոգնած երգչուհի
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու հետ:-հոգնած զրուցում էր
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:ամբիոնի մոտ կանգնած մարդը
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:ամբիոնի մոտ կանգնած պապիս

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ
ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:
 Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա          ամրոցում։
Թագավորությունից բերած ստորգետնյա զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում։

            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
Տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի դուռը փակել:

            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
Մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի խեցի հանեց։

Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:
Ֆրանսիայի ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող մի քարանձավում գտնվել են նկարները։

            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար           դարձավ:
Ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը պատահաբար ձկնորսներին ավար  դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
             Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:        (ծանր ու հոգնեցուցիչ)
Նախապատրաստական ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:

Ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը։

            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
Տուփից հանեցինք մետաղյա ծռմռված ու ժանգոտ հին իրեր:
Ծռմռված ու ժանգոտած տուփից հանեցինք մետաղյա հին իրեր։

            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը։
Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը։

            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:

Աղջիկն ու անսովոր աղմուկից հոգնած տատը ննջում էին։

            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
Արևիկին խոստացած նվերն այսօր հանդեսի ժամանակ տալո՞ւ ես:

March 28

Կրիան ու կարիճը

Մի անգամ կարիճը կրիային խնդրեց անցկացնել իրեն գետը։ Կրիան մերժեց, բայց կարիճը աղաչեց նրան։ Կրիան համաձայնեց և ասաց՝ միայն խոսք տուր, որ ինձ չես խայթի։ Կարիճը խոսք տվեց և նստեց կրիայի մեջքին։ Կարիճը խաղաղ նստած էր, բայց երբ կրիան հասավ ափին, կարիճը խայթեց կրիային։ Կրիան ամոթանք տվեց կարիճին։ Իսկ կարիճը հարցրեց կրիային, թե ինչու նա համաձայնվեց նրան օգնել իմանալով , թե ինչպիսին է կարիճը։ Կրիան ասաց, որ նա միշտ օգնում է յուրաքանչյուրին․ դա է իր բնույթը։
— Ի՛մ ընկեր,- պատասխանեց կարիճը, — քո բնույթը բոլորին օգնելն է , իսկ իմը՝ խայթելը։ Իսկ ինչո՞ւ ես քո բնույթը ներկայացնում մեծ բարություն, իսկ իմը՝ ստորություն։