March 6

Լեզվական աշխատանք 280-283

280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մարդիկ ուրախ լինեն:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե օգնեն անծանոթ մարդկանց:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե մարդիկ չար լինեն:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե սիրես նրան:

281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե միայնակ մնաս:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե դպրոցում ուրախ ժամանակ անցկացնենք :
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե իմ երազանքը կատարվի:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե բոլորը ավտոբուսով գնան իրենց ուզած տեղը:

282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, մարդիկ աշխարհը կավիրեն:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, մարդիկ շատ տխուր կապրեն:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, շատ խելացի կլինես:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն,աշակերտները շատ խելոք կլինեն:

283. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամ, տիեզերքը կնկարեմ:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, գիտնականները պարզելու նպատակ չեն ունենա:
Եթե ժամանակ ունենամ, բոլոր մարդկանց նվերներ կպատրաստեմ:

Իմ կազմած հարցերը
Եթե ամեն նոր տարի Ձմեռ պապիկը նվեր չբերի, ․․․․․․․․․։
Մարդիկ շատ կզարմանան, եթե ․․․․․․․․․։
Եթե ես ուսուցիչ դառնամ ․․․․․․․․․։
Եթե ես բոլոր լեզուները իմանամ ․․․․․․․․․։