April 9

Լեզվական աշխատանք 317-322

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            Նատալի, առայժմ մրցակից չունես:
            Բայց Եվան շուտով կհայտնվի:
            Ես ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի դու չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
            Միան է լինելու քո օգնականը:
            Նա էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

Ստորոգյալի հետ համաձայնող անդամին անվանում են ենթակա։

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել էին նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ էր: Ես գիտեի, որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ էր բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում էինք, որ նա իր փորձերը մեզ էլ ցուցադրի:

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:
Ենթական ու ստորոգյալը գլխավոր են, քանի որ առանց դրանց նախադասություն չի լինի։ Նախադասության մյուս անդամները կոչվում են երկրորդական կամ լրացումններ։

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

  1. Կետերը ջրի տակ երկար են մնում:
  2. Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
  3. Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
  4. Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
  5. Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

Աղջիկ, ծառ, բերան, արեգակ, վարորդ, աշակերտ, քամի, դանակ։
Աղջիկը գիրք է կարդում։
Ծառը բերք է տալիս։
Բերանը ուտում է։
Արեգակը բացվել է։
Վարորդը վարում է։
Աշակերտը սովորում է։
Քամին խշշում է։
Դանակը կտրում է։

322․ 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։

Ենթական նախադասության գլխավոր անդամ է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում  գործողությունը։ Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամ է, որը ցույց է տալիս ենթակայի գործողությունը և պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և այլ հարցերի։


Posted April 9, 2024 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*