April 17

Լեզվական աշխատանք 334-336

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը պտտվում է:
Ամեն օր երկիրը պտտվում է արևի շուրջ։

            Հասկանում ենք:
Մենք բնագիտության դասը շատ լավ հասկանում ենք։

            Ընկերները հեռանում են:
Դպրոցից հետո իմ սիրելի ընկերները հեռանում են տուն։

            Մոռացել ես:
Դու կրկին մոռացել ես քո հեռախոսը ավտոբուսի մեջ։

            Գտա։
Այսօր երեկոյան ես տանը գտա իմ հին գրքերը։

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

            Փորձենք:
Փորձենք հասկանալ դասը:

            Աղջիկները կպատմեն:
Աղջիկները կպատմեն Հայաստանի մասին։

            Մեծերը կլսեն:
Մեծերը կլսեն մեզ։

            Կընտրեք:
Այսօր կընտրեք մեր անելիքը։

            Ճամփորդը վերադարձավ:
Ճամփորդը վերադարձավ շատ հոգնած։

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ            և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին             գործված: (ինչպիսի՞)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին         հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
            Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով       երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։


Posted April 17, 2024 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*